Սյունիքի գյուղերի ուղղությամբ կրակոցների թեման չկա ՀՀ օրակարգում

Երեկ երեկոյան Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական փակ հանդիպումը։ Ընդ որում, հանդիպմանը զուգահեռ կայացել է նաև երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։

Կրեմլի տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության որոշ արդիական հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Ըստ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Հայկական կողմը, ըստ հաղորդագրության, մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նույնպես նշված է, որ հայկական կողմը բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը։ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, մտքեր փոխանակել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ։ «Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին», - ասված է հաղորդագրությունում։

Հետաքրքրականն այն է, որ մինչ Հայաստանն ու Ռուսաստանը ղեկավարների մակարդակով իրավիճակն են քննարկում Արցախում, գերիների ու անհետ կորածների հարցը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է՝ Կապանի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինծառայողները պարբերաբար կրակոցներ են արձակում: Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից, հայտնել է մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ փետրվարի 16-ին այցելել են Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր, իրականացրել մանրամասն քննարկումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ ունեցել բնակիչների հետ, արել մասնագիտական դիտարկումներ, անհատական մոտեցմամբ դիմումների ու բողոքների ուսումնասիրություններ։ ՄԻՊ-ն արձանագրել է՝ կրակոցները պարբերական են, արվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերի, պարզ լսվում են գյուղերում ու առաջացնում անհանգստություն, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների համար: Նույն վիճակն է նաև Ծավ ու Ճակատեն գյուղերում։

Թաթոյանն ընդգծել է՝ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի նշված գյուղերի արոտավայրերը, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի նշանառության ներքո: Սա անհնար է դարձրել արոտավայրերից ու վարելահողերից օգտվելը։ «Այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչներն ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված են եղել իրենց պատկանող հողերում՝ իհարկե, ցերեկային ժամերի: Մի շարք դեպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաև թոռնիկների) հետ:Ընդ որում, կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականներն գտնվում են այնպիսի (անգամ 1կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակիչները: Այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Օրինակ՝ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա: Այս փաստերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով, համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերով», - հայտնել է Թաթոյանը։

Նրա համոզմամբ, ադրբեջանական զինված ծառայողների (այդ թվում՝ ադրբեջանական դրոշների ու ցուցանակների) առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապան համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու իրենց ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով։ «Նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրոշներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, այդ թվում՝ ապրուստի միջոց վաստակելու նրանց հնարավորությունը, լրջորեն վտանգում է նրանց կյանքի ու առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու ՀՀ Սահմանադրությամբ: Դա նաև խաթարում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների անվտանգությունն ու խաղաղ կյանքը: Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի և ուժի ադրբեջանական սպառնալիքների ներքո մեխանիկական մոտեցումներ կիրառելու, անթույլատրելի արագ գործընթացի պատճառով՝ առանց հանձնաժողովային մասնագիտական աշխատանքների ու սահմանային բնակիչների իրավաչափ շահերը, նրանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, հետևաբար՝ իրավունքի գերակայության պահանջները հաշվի առնելու», - ասված է Պաշտպանի հայտարարությունում։

Ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում, երբ Հայաստանի սահմանամերձ գյուղերը, կոնկրետ՝ Կապանի տարբեր գյուղերի արոտավայրերը, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի նշանառության ներքո: Մարդիկ ուղղակի ադրբեջանական մշտական սպառնալիքի տակ են գտնվում ամեն օր, ամեն ժամ:

Ինչո՞ւ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Այվազյանը ռուսական կողմի հետ շփումներում չեն բարձրացնում Ադրբեջանի կողմից նոր սանձարձակությունների թեման՝ ընդդեմ Հայաստանի: Չէ՞ որ Հայաստանի հանդեպ Ռուսաստանը պարտավորություններ ունի, ՀԱՊԿ-ն ունի: Ադրբեջանցիները, երբ ցանկանում՝ կրակում են, այդ կադրերը հայտնվել են համացանցում, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն, ԱԳՆ-ն հարկ չեն համարում անդրադառնալ այդ թեմաներին:

Մի քանի օր առաջ էլ Արման Թաթոյանը ապացույց հրապարակեց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: «Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: Տարածությունը պատկերացնելու համար նշենք, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ մեկ կմ է»,- ասվում էր ՄԻՊ-ի հայտարարությունում։ Նա հայտնեց, որ Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին. «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»։

Հիմա, պատերազմից հետո, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո ինչո՞վ է կաշկանդված Փաշինյանի իշխանությունը, Հայաստանն էլ է՞ «Ադրբեջանի գրավյալ տարածք», Հայաստանի գյուղերի նկատմամբ է՞լ «հավակնություններ» ունեն ադրբեջանցիները, պետք է լռե՞նք, ձայն չանե՞նք, որ Հայաստանի սահմաններից ներս ադրբեջանական սպառնալիք կա... Թե՞ որևէ հարցում Ադրբեջանի քաղաքականությունից չի կարելի բողոքել, ընդվզել, ընդդիմանալ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2063 անգամ
Լրահոս
Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան Վեհափառ Հայրապետը դուրս եկավ դատարանից ու օրհնում է հավատավոր ժողովրդին (video) Սարսափելի է հնչում այս նախադասությունը, որ ասում եմ․․․ Արամ Վարդևանյան (video) Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան ՇՏԱՊ․ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին. Վեհափառի պաշտպան (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան Ոնց որ «սերիական մանյակ» լինեք, սա ի՞նչ բարդույթ է, հանգիստ թողեք Հայ եկեղեցուն. Արման Աբովյան (video) Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին «Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am