Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ հրաժարական է տալիս։
«Որոշում եմ կայացրել թողնել զբաղեցրած պաշտոնս։ Անխոս հավատում եմ եւ ուզում եմ հավատալ, որ այս քայլը կնպաստի մեր երկրում բեւեռայնացման թուլացմանը, քանի որ վստահ եմ, որ բեւեռայնացումը եւ դիմակայությունը ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի համար, տնտեսական զարգացման համար եւ ցանկացած տեսակի ճգնաժամի համար»,- ասել է Գախարիան։
