«Ամենագիտության» հետևանքներն ու «դեմոնիզացիայի» և այլ միֆերի փլուզումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասավորումների փուլ է։ Ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, կուսակցությունների միջև գծվում են համագործակցության նոր ձևաչափեր, բայց մի շարք հարցեր կան, որ կապված են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ, իսկ անցյալը բազմաթիվ թելերով շաղկապվում է նաև ներկա իրողությունների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը։ Եվ այս մասով հանրության շրջանում դեռևս որոշակի կասկածներ են շրջանառվում այն ուղղությամբ, թե ինչու իշխանությունը հանձնվեց հենց Նիկոլ Փաշինյանին, ինչ իրադարձություններ նպաստեցին դրան և այլն։ Իսկ այս հարցերի շուրջ մեկնաբանությունները շատ են՝ ներքաղաքականից սկսած, աշխարհաքաղաքականով վերջացրած։

Ուստի պատահական չէ, որ այս հարցի պարզաբանման հետ կապված հանրության շրջանում սպասելիքներ են ձևավորվել։ Եվ այս իրողությանը զուգահեռ հատկանշական էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունը, որը խորհրդավոր բնույթ էր ստացել։ Վերջինս, հաշվի առնելով հանրային 2018 թվականից եկող էյֆորիկ տրամադրությունները և նախկինների ու ներկաների միջև գծված արհեստական ջրբաժանը, տևական ժամանակ նախընտրելի էր համարում հետաձգել հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ իր զրույցը, քանի որ այն կարող էր լսելի, առավել ևս ընկալելի չլինել այնպես, ինչպես պետք է։ Եվ ահա, 2020 թվականի օգոստոսին, երբ չկային դրանից առաջ եղած էյֆորիկ տրամադրությունները, Սերժ Սարգսյանը հանդես եկավ ասուլիսով, սակայն այն վերաբերում էր միայն մեկ թեմայի, այն է՝ 2016 թվականի Ապրիլ յան պատերազմին ու դրա շուրջ տարբեր մեկնաբանություններին, շահարկումներին վերջ դնելուն և «խավարը ցրելուն»։

Երրորդ նախագահի՝ այդ ասուլիսին հաջորդող խոսքն արդեն եղավ ամիսներ անց՝ ծավալուն հարցազրույցի տեսքով։ Հասկանալի է, որ իշխանությունների նկատմամբ խոր հիասթափության պարագայում հանրության մի ստվար հատվածը փորձում է հույսեր կապել այլ ուժերի հետ։ Ուստի նախագահ Սարգսյանի խոսքն այս ուղղությամբ հետաքրքիր ուղերձներ էր պարունակում այն մասին, թե իրենք, ինչպես և ցանկացած իշխանություն սխալներ են ունեցել, բայց իրենց «նախկիններ» բնորոշման անվան տակ «դեմոնիզացրել» են։ Այսինքն, գործող իշխանությունները դեռևս մինչև այժմ շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել տարբեր բացթողումների մեջ, այնինչ իրենք ամբողջովին ձախողել են ամենակարևոր հարցը՝ պետության անվտանգության ապահովումը։

Եվ պատահական չէ, որ այս կապակցությամբ Սարգսյանը օրինակներ բերեց, թե ինչպես կարելի էր լուծել պատերազմում առնվազն չպարտվելու հարցը։ Այնինչ, իշխանությունները չեն ցանկացել որևէ ձևով խորհուրդներ լսել, այդ թվում՝ փորձառու զինվորականների և ՀՀ նախկին նախագահների խորհուրդները։ Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս իշխանությունների «ամենագիտության» սինդրոմին, որը բոլոր ոլորտներում հանգեցրել է ձախողման: Այս մասին նախօրեին բարձրաձայնեց նաև երրորդ նախագահը: «Թավշյա» քայլողներին թվում էր, թե իրենք խորհուրդների կարիք չունեն և ամեն ինչ կարող են սկսել սեփական կետից։ Արդյունքում նրանց մեծամտության պատճառով երկիրը տուժեց։ Կարևոր հանգամանք էր նաև Սարգսյանի մյուս կարևոր ուղերձը, այն է՝ ցրել հանրային դիսկուրսում շրջանառվող այն կասկածները, թե Նիկոլն իր «պրոյեկտն» է։ Սարգսյանը պարզ ու հանրամատչելի բացատրեց, որ ինքն իր համար «նման անհեթեթություն չէր խզբզի»:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցի առանցքը պետք է համարել ոչ միայն կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելը, այլև մի շարք մանիպուլ յացիաների հետ կապված պարզաբանումները: Եղե՞լ են նախորդ իշխանությունների ժամանակ թերություններ, սխալներ ու բացթողումներ: Իհարկե, եղել են, ու դրանք քիչ չեն: Սակայն հարցն այն է, որ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարիներ շարունակ մանիպուլ յացիայի, կեղծ տեղեկություններ շրջանառելու ճանապարհով նշյալ բացթողումները ճոխացրել ու «բազմապատկել» են՝ ձևավորելով միֆեր, որոնց հանրության մի հատվածը այսօր էլ դեռ կուրորեն հավատում է: Ահա, նաև նման միֆերի քանդմանն էր ուղղված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ հազիվ թե հնարավոր է մեկ-երկու հարցազրույցով կամ ասուլիսով պատասխանել բոլոր հարցերին և ցրել միֆերը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա Սերժ Սարգսյանի տեսակետը հստակ էր՝ գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է կազմակերպել արտահերթ ընտրությունները։ Մյուս կողմից՝ հանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձն այն մասին էր, որ երկարատև լռությունից հետո նախագահ Սարգսյանը քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցության հայտ է ներկայացնում։ Բայց այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սարգսյանը ծանրության նժարը դնում է իր քաղաքական թիմի վրա՝ հայտարարելով, թե ինքն անձամբ, լինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, պետական պաշտոնի չի հավակնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1127 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am