Քննարկումը կանցկացվի դռնփակ. որն է նախաձեռնության նպատակը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ սանձազերծված պատերազմից հետո ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին՝ հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո, ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը:

Սակայն այդ հայտարարությունից անցել է արդեն երկու ամիս, իսկ ադրբեջանական կողմում, տարբեր տվյալների համաձայն, հարյուրից ավելի գերիներ կան, սակայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերի ընկածներին ազերիները ռազմագերի չեն համարում, այլ հանցագործներ:

Եվ, ահա, անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանն ու Աննա Գրիգորյանը երեկ շրջանառության մեջ են դրել նախագիծ՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ»: Այս նախագծով անկախ պատգամավորները նպատակ ունեն միջազգային հանրության ճնշումն ակնկալել ադրբեջանցիների նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագծի համահեղինակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, թե նախատեսում են քննարկումն անցկացնել փակ ռեժիմով: «Այն կանցկացնենք դռնփակ, որպեսզի քննարկումը չդառնա քաղաքական շահարկումների առարկա: Մեր նպատակը երկրի թիվ մեկ մանդատը ունեցող մարմնի կողմից դատապարտող հայտարարության ընդունումն է, այլ ոչ թե գերիների թեմայով աղմուկ կազմակերպելը», – հավելեց նա:

Մեջբերենք հայտարարությունից մի հատված. «ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու՝ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանան միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին եւ դատապարտմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1088 անգամ
Լրահոս
Արցախցի կինը չէր վիճաբանում Փաշինյանի հետ․ վիճաբանողը Փաշինյանն էր․ Հակոբ Բադալյան Գեղարքունիքում փրկարարները, պարեկներն ու բժիշկները ձորը գլորված կնոջը հայտնաբերել ու տեղափոխել են ԲԿ Մարտունիից 8 կմ հեռավորության վրա 2.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել. զգացվել է Զոլաքարում Իրանում ավելի քան 30 մարդու են ձերբակալել Իսրայելի հետ կապեր ունենալու կասկածանքով «Անդրանիկ Քոչարյա՛ն, էսօր գալիս ենք… պատասխանը տալու ես». Անաստաս Իսրայելյան (video) Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը․ «Հետք» Խի՞ եք ցավոտ տանում․ մինչև հիմա իմ աշխատած ժամանակվա կառուցվածների լենտերն եք կտրում․ Ղազարյան (video) «Պապիկյա՛ն, բա ինչպե՞ս ես համապատասխան տեղերդ հաստացնում»․ Արմինե Ադիբեկյան (video) Ձեռս թող կոտրվի, եթե ես Փաշինյանին ընտրեմ․ քաղաքացի (video) «Դե ներողություն խնդրի ու ռադդ քաշի»․ արցախցին՝ Փաշինյանին (video) Արմենուհի Կյուրեղյանը նեղը գցեց Վլադիմիր Վարդանյանին (video) «ԱԱԾ տնօրեն, դու տգետ, ոչ պրոֆեսիոնալ ես»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանին Փաշինյանի մասին թուղթ են տվել «Գլուխները պատով են տալիս»․․․ Ալեն Սիմոնյանի բուռն արձագանքը (video) Գետինը մտնե՛ք, հերիք է քոչարյանացվով տառապեք․ Ստեփան Սամվելյան (video) Ընտրությունների ժամանակ գիտենք՝ Նիկոլն ինչ է անելու․․․ քաղաքացիներ (video) «Ի՞նչ է արել Աննան, որ Նիկոլը սկսել է կանանց ու աղջիկների դեմքին թռնել»․ Նարե Սոսե (video) Աննա՛, կարաս «տուտուզդ սեղմես» ու․․․ Արմինե Ադիբեկյան (video) Կեղծ տվյալներով օգտատիրոջ կողմից արցախցիներից գումարներ հափշտակելու փաստով նախաձեռնվել է քրվարույթ․ փաստաբան Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածից կան տուժածներ Հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին, թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել․ The New York Times #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, տո փախածն էլ ես, ծախողն էլ ես, «թուրքն էլ ես»․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Տաքսիստը հափշտակել է օտարերկրացի կնոջ ճամպրուկը․ այնտեղ եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք» և գումար Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am