Էս լրագրողներին դո՞ւք եք կանչել․ Սերժ Սարգսյանը՝ իր առանձնատան մոտ հավաքված Ֆիրդուսի բնակիչներին
Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս թաղամասի) նախկին բնակիչները այսօր Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց էին. նրանք պահանջում էին բնակարանային փոխհատուցում։ Հիշեցնենք, Երևանի Կենտրոնի իրացման գոտու շուրջ 180 նախկին սեփականատերերից մոտ 150-ը ստացել է բնակարանի փոխհատուցում։ Նրանց տների տեղերում կառուցվել են Էլիտար շենքեր «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից, սակայն այդ ընկերությունը շուրջ 30 բնակչի բնակարանով ապահովելու պարտավորությունը չի կատարել։ Սերժ Սարգսյանը իջավ եւ հանդիպեց բնակիչներին՝ խոստանալով ուսումնասիրել հարցը եւ փորձել լուծում տալ։ Նախագահին դուր չեկավ լրագրողներին ներկայությունը, նա, դառնալով քաղաքացիներին․ ասաց՝ դո՞ւք եք նրանց կանչել, սակայն ակցիայի մասնակիցները բացասական պատասխան տվեցին։ Նյութի աղբյուրը ` hraparak.am
