Քրդերը խոցել են թուրք բարձրաստիճան զինվորականներ տեղափոխող ուղղաթիռը
Քրդական «Ժողովրդապաշտպանական ուժեր» (HPG) խմբավորումը («Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) թևերից մեկը) հայտարարել է, որ իրենց զինյալներն են խոցել Շըրնաք նահանգի Ուլուդերեն շրջանում զինվորականներ տեղափոխող ուղղաթիռը: Ինչպես հայտնում է «Demokrathaber» լրատվամիջոցը՝ հղում կատարելով քրդական «ANF» լրատվակայքին, HPG-ի հայտարարության մեջ ասվում է, որ քուրդ զինյալները կրակ են բացել ուղղաթիռի ուղղությամբ, որպեսզի վերջինս հեռանար տարածքից, փոխանցում է Ermenihaber-ը: Մինչդեռ թուրքական կողմի՝ կործանման պատճառը եղել է այն, որ ուղղաթիռը բախվել է բարձր լարման էլեկտրալարերին: Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում ուղղաթիռի անձնակազմը և բարձրաստիճան զինվորականներ (գեներալ, գնդապետներ):
