Որդին հարազատ մորը ծեծել է իրենից ծխախոտ խնդրելու համար
Մոր և որդու վիճաբանությունը վերածվել է ծեծի, որդին իրեն լույս աշխարհ բերած կնոջը ծեծել է այն բանի համար, որ մայրը իրենից ծխախոտ է խնդրել: Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։ Ըստ մեղադրանքի՝ Հայկն իր մոր` Մ.Խաչատրյանի կողմից ծխախոտ խնդրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով դիտավորյալ հարվածներ է հասցրել Մ. Խաչատրյանի մարմնի տարբեր մասերին։ Հայկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Մանրամասները՝ pastinfo.am-ում
