Աննախադեպ գնաճն ու դրա հետևանքները. ինչի՞ առաջ է կանգնում հանրությունը. Վարդան Բոստանջյան

- Պարոն Բոստանջյան, վիճակագրական կոմիտեն ս.թ. փետրվարի 3-ին հրապարակել է սպառողական գների ինդեքսը, ըստ որի նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցված է բարձր գնաճ։ Ինչով է դա պայմանավորվա՞ծ։

- Այս տարվա հունվարի գնաճի համեմատաբար բարձր մակարդակը պայմանավորված է նախ, արտաքին շուկաներում ու, հատկապես, գործընկեր երկրներում, դիտարկվող գնաճի առկա միտումներով, որը զուգակցվելով վերջին ամիսների դրամի 7-8 տոկոս արժեզրկման հետ հանգեցրել է գնաճի նման մակարդակի, ինչը բնորոշ չլինելով վերջին մի քանի տարիների համար, այնուամենայնիվ, մնում է կենտրոնական բանկի կողմից սահմանված 4+/-1.5% տիրույթում: Սակայն, ինչ խոսք, համավարակի և, հատկապես արցախյան պատերազմի հետևանքով բնակչության մոտ ձևավորված բացասական սպասումները նույնպես խաղացել են իրենց մեծ դերը: Դա, իր հերթին, պայմանավորված է պետության կողմից իրականացվող քաղաքականության անարդյունավետությամբ, ինչպես նաև տնտեսական զարգացման նպատակային ու համալիր ռազմավարական ծրագրի բացակայությամբ։ Նման դրսևորումներն անխուսափելիորեն իրենց համապատասխան անդրադարձն են ունենում սպառողական ապրանքների գների մակարդակի ձևավորման վրա։ Եթե առավել հանգամանորեն դիտարկենք գնաճային դրսևորումները Հայաստանում, ապա կնկատենք, որ նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է 4․5 տոկոս։ Պարզ է, որ այդ մակարդակն ինչ որ մեթոդաբանությամբ հաշվարկված գնաճի միջինացված ցուցանիշն է և դրա ձևավորման հարցում տարբեր ապրանքատեսակների ունեցած <<ավանդը>> տարբեր է։ Եթե սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 6,4 տոկոս, ապա այլ ապրանքատեսակների՝ հիմնականում ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը եղել է շատ ավելի բարձր։

- Պարոն Բոստանջյան, իսկ դրամային իշխանությունները, որոնց վրա է դրված ֆինանսական շուկայի և գների կայունության ապահովումը, ի՞նչ քաղաքականություն պետք է իրականացնեն այդ ուղղությամբ։

- Նախ և առաջ, ինչպես արդեն նշեցի, պետք է արձանագրենք, որ սպառողական ապրանքների գների վրա որոշիչ ու առարկայական ազդեցություն ունեն ինչպես տնտեսության վիճակը, այնպես էլ արտաքին շուկաներում տեղի ունեցող զարգացումներն ու գնային տատանումները, որոնք ուղղակիրոեն անդրադառնում են ՀՀ-ում գնաճի մակարդակի վրա։ Ստեղծված իրավիճակում կենտրոնական բանկը գնային ռիսկերի զսպման, ինչպես նաև ֆինանսական համակարգում հարաբերական կայունության ապահովման համար դեռևս անցած տարվա դեկտեմբերին 4․25 տոկոսից վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձեց 5․25 տոկոս, իսկ փետրվարի սկզբին՝ արդեն 5,5%։ Նման քայլն, անշուշտ, ֆինանսական համակարգում ոչ ցանկալի սցենարների զսպման ու կանխման նպատակ էր հետապնդում, ինչով պայմանավորված կարող ենք ասել, որ Կենտրոնական բանկը կարողացավ հասնել իր առջև դրված խնդրի լուծմանը։ Մասնավորապես, նախորդ տարվա բարդ տնտեսական պայմաններում, երբ պատերազմական գործողություններով ու համավարակով պայմանավորված գործընթացները լուրջ սպառնալիքներ էին ստեղծել, Կենտրոնական բանկին հիմնականում հաջողվեց ՀՀ ֆինանսական համակարրգը զերծ պահել ցնցումներից։ Միաժամանակ, պետք է նաև հաշվի առնել, որ չնայած կենտրոնական բանկը, որպես շուկայական հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածում հանրապետությունում, թերևս, ամենակայացած ինստիտուտ, հաջողությամբ իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները, այնուամենայնիվ, ապահովագրված չէ տնտեսությունում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումներից։ Պարզ արտահայտվելու դեպքում պետք է արձանագրենք, որ տնտեսությունում առկա ճգնաժամային երևույթները, որոնց պատճառներին արդեն անդրադարձա, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենում ֆինանսական համակարգի և գնաճի մակարդակի վրա։ Հետևաբար, ստեղծված իրավիճակի հաղթահարման համար պետք է ապահովել նախ՝ կայուն և կանխատեսելի քաղաքական իրավիճակ, իսկ այնուհետև իրականացնել տնտեսական արագ զարգացմանը նպաստող արդյունավետ քաղաքականություն։

 

դիտվել է 688 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am