Իսպանիայի 28-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իսպանական Սուեկա քաղաքի քաղաքապետարանն ընդունել է բանաձև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Վալենսիայի ինքնավար համայնքի կազմի մեջ մտնող Սուեկան, որի բնակչությունը կազմում է մոտ 280 հազար մարդ, դարձել է Իսպանիայի 28-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։ «Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ միանալով քաղաքների թվին, որոնք դատապարտում են XXI դարի առաջին ոճրագործությունը մարդկության դեմ»,-հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը։
