Ադրբեջանական կորուստներից բացահայտում ենք եղածի 50 տոկոսը. Լևոն Մնացականյան
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Արցախ այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԲ հրամանատ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը,անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրենց կորուստների վերաբերյալ տեղեկատվության հրապարակմանը՝ նշեց.«Ադրբեջանական կայքերում կորուստների մասին ոչինչ չի հրապարակվում:Մենք բազմաթիվ փաստեր ունենք, որ իրենց առաջնագծում ունեցել են կորուստներ, սակայն ոչինչ չի խոսվել այդ մասին: Այն, ինչ մենք բացահայտում ենք, դա ընդամենը, եղածի մոտ 50 տոկոսն է: Ադրբեջանը 2015թ-ի մարտից որդեգրել է լրատվական մի քաղաքականություն՝ ընդհանրապես, ոչ մի տեղեկություն չհրապարակել իրենց կայքերում»:
