Թուրքիան պատ կկառուցի նաև Իրաքի հետ սահմանին
Թուրքիան Սիրիայի հետ 911 կմ երկայնքով սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո, պատրաստվում է նմանատիվ պատեր կառուցել նաև Իրաքի և Իրանի սահմանին: Իսկ թուրք-սիրիական սահմանի բաժանարար պատի դեռ 650 կմ հատվածն է այժմ կառուցված: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Մենք Սիրիայի հետ սահմանի ամբողջ երկայնքով (911կմ) պատ կկառուցենք, որպեսզի խոչընդոտենք ահաբեկիչների ելումուտը, ինչպես նաև զենքերի տեղափոխումը: Նույնը կանենք Իրաքի հետ սահմանին: Իսկ Իրանի հետ սահմանին դա կանենք միայն առանձին համապատասխան տեղերում»: Աղբյուրը նշում է, որ նշյալ պատերի կառուցուցմամբ Թուրքիան փորձելու է կանխարգելել ինչպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) այնպես էլ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների մուտքը երկիր:
