«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին գաղտնազերծված փաստաթուղթը, իրականում, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Այդ փաստաթղթում ուղիղ նշված չէ դա, բայց ըստ երկկողմ պայմանավորվածության՝ այդ հատվածը մոտ 3 տարի պետք է շահագործվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, եւ դրա անվտանգ օգտագործման երաշխավոր են կանգնում ռուս խաղաղապահները։ 3 տարվա ընթացքում հայկական կողմը պետք է կառուցի շրջանցող ճանապարհ՝ իր տարածքում, որից հետո այդ 21 կիլոմետրն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի անմիջական մասնակցությամբ։
Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ հատկապես Վաղարշակ Հարությունյանն է հակառակորդի բոլոր պահանջները կատարելու ջատագովը եւ ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում, ինչը զարմացրել է անգամ ռուսական կողմին։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն անգամ հայերի հետ մասնավոր զրույցներում ասել է՝ եթե ձերոնք տալիս են ձեր հողերը, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք՝ որոշողը դուք եք»:
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը