Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է կառուցում, մեզ ասում են՝ «մի շտապեք»

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն դիվանագետի օրվա առիթով հարցազրույց էր տվել և՛ ТАСС-ին, և՛ Russia Today-ին: Նրանց հարցրել էին, թե Ռուսաստանը վերջ տվեց Ղարաբաղյան պատերազմին առանց Մինսկի խմբի, ի՞նչ հեռանկարներ ունի Մինսկի խումբը:

Այսպես, ТАСС-ը հարցրել էր Ռուդենկոյին, թե Ռուսաստանը վերջ տվեց Ղարաբաղյան պատերազմին առանց Մինսկի խմբի, ի՞նչ հեռանկարներ ունի Մինսկի խումբը: Մինսկի խումբը կարևոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ընդգծել է նախարարը: Դա, ըստ Ռուդենկոյի, վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձին Ադրբեջանին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը։ Պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի, չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է։ ՌԴ փոխարտգործնախարարը մասնավորապես ասում է. «Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակային հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա»:

Ռուդենկոն ընդգծում է, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։ Փոխնախարարի խոսքով՝ քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ուղու հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը:

ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան կա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչո՞ւ է Մոսկվան մոռացության տալիս ԼՂ կարգավիճակի հարցը, ինչպես դա ձեռնտու է Ադրբեջանին:

Ինչո՞ւ է Մոսկվան ասում՝ մի շտապեք: Այդ հորդորը Բաքվի՞ն է ուղղված... Բայց Ալիևը համարում է, որ կարգավիճակի հարց չկա, հակամարտությունը լուծվել է, հետևաբար, ըստ նրա տրամաբանության՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Այսինքն, Մոսկվան Հայաստանին է խորհուրդ տալիս չշտապել...

Մինչև Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա կառուցի՞...

ТАСС գործակալությունը Ռուսաստանի փոխարտգործնախարարից փորձել է պարզել՝ ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, թե Անկարան մտադիր է Ադրբեջանում ավիաբազա կառուցել: Ռուդենկոն, սակայն, այս հարցը անտեսել է , գերադասել է կարևորել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում: Պաշտոնական Մոսկվան համարում է, որ նման կենտրոնի բացումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի լավ օրինակ է։

Իսկ մինչ այդ, արդեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն են հանդիպում, այլև Արցախի նախագահն անցյալ շաբաթ առաջին անգամ հանդիպեց ադրբեջանական կողմի հետ:

Արցախի նախագահը փետրվարի 12-ին առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։ Ներկա են եղել նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ «Ավելին ասել չեմ կարող։ Հանդիպումը տեղի է ունեցել այն տարածքում, որը այս պահին ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ է», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Հարցին, թե ադրբեջանական կողմից ով է մասնակցել հանդիպմանը, Լուսինե Ավանեսյանն արձագանքեց․ - «Այդ ինֆորմացիան հրապարակելու իրավասությունը արդեն ադրբեջանական կողմինն է, մենք հրապարակել ենք, թե ով է եղել մեր կողմից»։

Քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը պարզելուն վերաբերող հարցեր։ Ավելին, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ երկրի Զինվորական դատախազության ներկայացուցիչների, Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և Պաթոլոգիական անատոմիայի ասոցիացիայի մասնակցությամբ անցկացված միջոցառումների արդյունքում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Շուշի քաղաքի մերձակայքում Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած համարվող 7 քաղաքացիների աճյուններ։ Աշխատանքներ են տարվում մնացորդները իդենտիֆիկացնելու ուղղությամբ։ Արցախի նախագահի մամուլի խոսնակը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրը, միայն նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում։

Ինչ վերաբերում է հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, Լուսինե Ավանեսյանը մանրամասներ չի ներկայացրել. «Համենայն դեպս, եթե ինչ-որ հստակություն էլ կա, նպատակահարմար չենք գտնում դա հրապարակել, քանի որ թեման ինքնին շատ նուրբ է, և ցանկացած ոչ ճիշտ մեկնաբանություն կամ ոչ պատշաճ տեղեկատվություն կարող է ազդել ամբողջ գործընթացի վրա, երբեմն՝ ոչ դրական իմաստով»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3822 անգամ
Լրահոս
Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան (video) Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան Վեհափառ Հայրապետը դուրս եկավ դատարանից ու օրհնում է հավատավոր ժողովրդին (video) Սարսափելի է հնչում այս նախադասությունը, որ ասում եմ․․․ Արամ Վարդևանյան (video) Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան ՇՏԱՊ․ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին. Վեհափառի պաշտպան (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան Ոնց որ «սերիական մանյակ» լինեք, սա ի՞նչ բարդույթ է, հանգիստ թողեք Հայ եկեղեցուն. Արման Աբովյան (video) Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին «Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am