Ունենք տեխնիկապես ավելի արդիական միջոցներ. ՊԲ հրամանատար
«Ապրիլյան դեպքերի ժամանակ ոչ մի պարագայում հայկական զինված ուժերը զինամթերքի պակաս չեն ունեցել: Զինամթերքի մի քանի մարտապաշար զինվորի մոտ եղել է ավել դեռևս այն ժամանակ։ Դիրքերում եղել է մարտալրակազմ մի քանի անգամ ավելի, քան թե հրամանով սահմանված էր և այսօր էլ այդ չափաբաժինները՝ զինվոր, դիրք, դիտակետ և այլն, մի քանի անգամ ավելացրած են», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։
«Առաջնագծում սպառազինության աճ կա։ Ունենք աճ, տեխնիկապես ավելի արդիական և ավելի նոր միջոցներ էլ ունենք առաջնային գծում», - ասաց Լ. Մնացականյանը։
«Չկա հակառակորդի կողմից մեկ խախտում, որին հայկական բանակը պատասխան չտաՄենք միշտ դիմել ենք պատասխան գործողությունների։ Եղել է դիպուկահարների կրակ՝ մեկին կրկնակի իրենք պատասխան են ստացել։ Չկա մեկ խախտում իրենց կողմից, որին պատասխան չտրվի», - ասաց Լ. Մնացականյանը։
ՊԲ հրամանատարն ընդգծեց՝ ԵԱՀԿ համանախագահները միշտ տեղեկացվում են պատասխան գործողությունների մասին.
