Սխալն ուղղելու ժամանակը

2018–ի իշխանափոխությունը/հեղաշրջումը/հեղափոխությունը «էն գլխից» դատապարտված էր պարտության։ Քանզի սուտն ու կեղծիքն ամենուրեք էր։

Հարթակն ու հավաքվածները տարբեր մոտիվացիաներ ունեին։

Ժողովուրդը ցանկանում էր լավացնել իր կյանքը, բողոքում էր անարդարության դեմ։ Մարդկանց սպասումները բնական էին, հույսերը՝ չափազանցված էր։

Մեկ բան հստակ է․ ժողովուրդը հաստատ չէր հավաքվել, որ Նիկոլը գա ու բյուջեն թալանի, որ Նիկոլի հետ ստանա Աննային որպես բոնուս, որ Նիկոլի տնեցիք ու ընկերները պատգամավոր, պաշտոնյա, փողատեր դառնան, որ Նիկոլի շիշ բռնողը դառնա հաբռգած գյադա, որ Նիկոլն Ալիևի հետ 5 միլիարդ դոլարի թեմաների մեջ մտնի, որ Նիկոլը տանի 5․000 մարդու գլուխ ուտի, Արցախը հանձնի ու անցնի Սյունիքին, որ կյանքը թանկանա, խոսքն՝ էժանանա, որ․․․

Մի խոսքով, մարդիկ լրիվ ուրիշ բանի համար էին հավաքվել։

Այլ հարց է հարթակը։ Հարթակը խայտաբղետ էր։ Կային նաև սորոսաթուրքական փայատերեր, որոնք հետագայում Նիկոլի ուսապարկերի մեջ մտան խորհրդարան, գործադիր իշխանություն, իրավապահ համակարգ, դատական իշխանություն։ Սրանց նպատակն Արցախը, հետագայում նաև Սյունիքն ու ամբողջ Հայաստանը թուրքին հանձնել է։ Նիկոլը բավարարեց իր փայատերերի ցանկությունները։ Դեռ ոչ ամբողջությամբ, բայց բավարարեց։

Նիկոլը 44–օրյա ստի ու կեղծիքի միջոցով հանձնեց Արցախի պետականությունը, իսկ հիմա անցել է Սյունիքին։ Սուտն ու կեղծիքը շարունակվում են։ Հիմա էլ ասում են Սյունիքը, որ տանք, լավ կապրենք։

Ի դեպ, սուտն ու կեղծիքը «թավշյայի» առաջին օրվանից է եղել։ Սկսած Աբաջյանի «պապիկին» ժողովրդին դեմ տալուց մինչև հեղափոխություն կոչվածը «Սիրո և համերաշխության» լոզունգի տակ մտցնելը։ Եվ դա այն դեպքում, երբ ամեն ինչ հիմնված էր ատելության վրա։

Նիկոլեն ու իր սորոսաթուրքական փայատերերը հայ ազգից սարքեցին ժողովուրդ, ժողովորդից՝ ամբոխ ու շարունակում են մանիպուլյացիան։ Եկել է սխալն ուղղելու ժամանակը։ Հրապարակի ժողովուրդը պետք է հիշի, թե ինչի համար էր հավաքվել 2018–ին, քշի խաբեբա–դավաճաններին ու տեր կանգնի պետությանը։

Փետրվարի 20–ին Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքին մասնակցելն այն նվազագույն քայլն է, որը պետք է անել ստի ու կեղծիքի վերացման ճանապարհին։ Հայաստանն առանց Նիկոլ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 683 անգամ
Լրահոս
Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am