Բեկչյանը ժամանել է Հայաստան
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը ժամանել է Հայաստան:Մեր երկրում ՝Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նա հանդիպում կունենա Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հայաստան այցից հետո Բեկչյանը կմեկնի Ստամբուլ` ստանձնելու իր պարտականությունները Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին, հրաժարական է տվել: Մարտի 15-ին տեղի է ունեցել պատրիարքական տեղապահի ընտրություն, որի արդյունքում տեղապահի պաշտոնում ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ով մինչ օրս հնարավորություն չի ստացել զբաղեցնելու իր պաշտոնը:
