ԻՊ-ն՝լոնդոնյան ահաբեկչության պատասխանատու
РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին փոխանցում է,որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է շաբաթ երեկոյան Լոնդոնում կատարված հարձակման պատասխանատվությունը: Երեք տղամարդիկ Լոնդոնյան կամրջի շրջանում ավտոմեքենայով վրաերթ են կատարել հետիոտների վրա, որից հետո հասել Բորո շուկա, որտեղ մեքենայից դուրս գալով` դանակներով սկսել են հարձակվել անցորդների վրա։ Հանցագործները ոչնչացվել են ոստիկանության կողմից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 7 մարդ, տուժել 48-ը:
