Քոչարյանը հենց այն գործիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանին այս փուլում

«Փաստ» թերթը գրում է. «Politexpert.net-ը ««Ճոճանակը շարժվեց». Հայաստանը պատրաստվում է իշխանափոխության» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանի ներկայիս իշխանության շրջանում: Այն մասին, թե ի՞նչ են նրանից սպասում այդ անդրկովկասյան հանրապետությունում, պատմել է politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը: «Ներկայումս զգացվում է կանխատեսելի, հասկանալի և ուժեղ անհատականությունների նկատմամբ ինտենսիվորեն աճող պահանջարկ: Մարդիկ համտեսել են պոպուլիզմի պտուղները, «գունավոր հեղափոխությունների» արդյունքները և անփորձ մարդկանց աշխատանքը: Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, այժմ առկա է բոլորովին այլ տիպի մարդկանց, բոլորովին այլ թիմերի՝ արհեստավարժ մենեջերների թիմերի կարիք, պետք են մարդիկ, որոնք ունեն կամք և ունակ են, նայելով իրենց հակառակորդների աչքերին, ճշմարտությունն ասել:

Եվ Հայաստանում կա այդպիսի թիմ»: Սա մեջբերում է «Սպուտնիկ Արմենիային» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից: Ահա ևս մեկ միտք նրանից. «Ժամանակակից Հայաստանը կարիք ունի հրատապ փոփոխությունների, որպեսզի պահպանվեն ժողովուրդն ու պետականությունը: Արժե շատ լուրջ մտածել Ռուսաստանի հետ ավելի խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է»: Հարցազրույցը, դրանում տրված գնահատականները և կատարված հայտարարությունները բուռն արձագանք են առաջացրել: Ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Եվ դա առանձնապես զարմանալի չէ: Փորձագիտական հանրությունը հասկանում է, որ հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել շատ երկրների շահերի վրա, ազդել աշխարհաքաղաքական իրողությունների և դասավորվածությունների վրա: Եվ դրանք առաջին հերթին ազդելու են Ռուսաստանի վրա, ինչը արդեն իսկ նկատվում է Լեռնային Ղարաբաղի 44- օրյա պատերազմի արդյունքներից հետո:

Հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում է Քոչարյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորությունները: Նա ինքն արդեն հայտարարել է, որ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների ու «կրել»: Ոմանց համար այդ հայտարարությունը գուցե և անսպասելի է, բայց այն հիմնված է սթափ հաշվարկի վրա: Ստեղծված իրավիճակում մարդկանց տրամադրությունը արագորեն փոխվում է, և այսօր շատերն են ցանկանում վերադարձնել Քոչարյանին, որը գիտի, թե ինչպես է պետք կարգ ու կանոնը վերականգնել, ինչով էլ վաստակել է ինչպես իր կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների հարգանքը: Իսկ այն փաստը, որ հայկական պետականությունն այժմ կարիք ունի վերականգնման իր տարբեր ասպեկտներով, կասկածից վեր է: Հայաստանում ոմանք չեն սիրում Քոչարյանին, որոշները շատ զուսպ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ, իսկ ոմանք էլ անձնական վիրավորանքներ ունեն: Այդ ամենը բնական է, երբ խոսքը վերաբերում է մի մարդու, որը 10 տարի ղեկավարել է հանրապետությունը:

Բայց նրա հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքով հանդերձ, հասարակության տարբեր շրջանակներում որոշակի կոնսենսուս է ի հայտ եկել. կոշտ ու պրագմատիկ Քոչարյանը հենց այն գործիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանին այս փուլում, երբ անհրաժեշտ է հանրապետությունը դուրս բերել սպառնացող բազմաոլորտային ճգնաժամից, ինչը, որպես այդպիսին, կարող է բերել պետականության փլուզում: Մի շարք փորձագետների կարծիքով, հենց այդ նոր կոնսենսուսի մասին տեղեկացվածությունն է դրդել Հայաստանի իշխող խմբակցությանը հանդես գալ հայտարարությամբ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ չեն: Չնայած վերջերս նրանք ասում էին, որ դրանք անհրաժեշտ են հասարակության տրամադրությունները պարզելու համար և նույնիսկ այդ հարցով խորհրդակցում էին ընդդիմության հետ:

Ըստ փորձագետների, Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր նախաձեռնել դրանք և գնալ ընտրությունների՝ հավատալով, որ պատերազմի արդյունքներից շոկային իրավիճակում հայտնված բնակչության մասնակցության նվազագույն տոկոսի պայմաններում օգտագործելով վարչական ռեսուրսները՝ ինքը կարող է հաղթանակ ապահովել: Բայց նրա սեղանին են դրվել փակ հարցումների արդյունքները, ըստ որոնց, ինքը Քոչարյանի դեմ ոչ մի շանս չունի, և նախկին նախագահի գլխավորած ուժը ընտրություններում կհաղթի ձայների բացարձակ մեծամասնությամբ (գործող վարչապետ Նիկոլ Փաշինյան-13 %, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան-51 %, նախկին վարչապետ Կարեն Կարապետյան-8%, ևս մի քանի գործիչ և նշվածներից ոչ մեկին-24 %): Եվ հենց այդտեղ էլ իշխող կուսակցությունը հետ է կանգնել իր որոշումից և հայտարարել, որ չի տեսնում ընտրությունների անհրաժեշտություն, քանի որ չկա «հասարակական պահանջ»:

Դա թույլ փաստարկ է, քանի որ հենց իրենք՝ իշխանություններն էլ հասկանում են, թե ներկայումս որքան ուժեղ է Հայաստանում քվեարկությամբ կամ այլ եղանակով Փաշինյանի թիմին իշխանությունից հեռացնելու պահանջը: Այլ հարց է, որ շատերը հանրապետությունում, ներառյալ ընդդիմության ճամբարում գտնվողները, հույսները դրել են ընտրությունների վրա, որպեսզի վարչապետը «ազնվորեն» հեռանա՝ առանց որևէ միջադեպի: Բայց հիմա կասկածները վերացել են, և այս օրերին ընդդիմությունը ռեսուրսներ է մոբիլիզացնում բողոքի նոր ալիք բարձրացնելու համար, որի նպատակն է հանրային պահանջը Փաշինյանին տեսանելի դարձնելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 427 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան (video) Արցախցի կինը չէր վիճաբանում Փաշինյանի հետ․ վիճաբանողը Փաշինյանն էր․ Հակոբ Բադալյան Գեղարքունիքում փրկարարները, պարեկներն ու բժիշկները ձորը գլորված կնոջը հայտնաբերել ու տեղափոխել են ԲԿ Մարտունիից 8 կմ հեռավորության վրա 2.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել. զգացվել է Զոլաքարում Իրանում ավելի քան 30 մարդու են ձերբակալել Իսրայելի հետ կապեր ունենալու կասկածանքով «Անդրանիկ Քոչարյա՛ն, էսօր գալիս ենք… պատասխանը տալու ես». Անաստաս Իսրայելյան (video) Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը․ «Հետք» Խի՞ եք ցավոտ տանում․ մինչև հիմա իմ աշխատած ժամանակվա կառուցվածների լենտերն եք կտրում․ Ղազարյան (video) «Պապիկյա՛ն, բա ինչպե՞ս ես համապատասխան տեղերդ հաստացնում»․ Արմինե Ադիբեկյան (video) Ձեռս թող կոտրվի, եթե ես Փաշինյանին ընտրեմ․ քաղաքացի (video) «Դե ներողություն խնդրի ու ռադդ քաշի»․ արցախցին՝ Փաշինյանին (video) Արմենուհի Կյուրեղյանը նեղը գցեց Վլադիմիր Վարդանյանին (video) «ԱԱԾ տնօրեն, դու տգետ, ոչ պրոֆեսիոնալ ես»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանին Փաշինյանի մասին թուղթ են տվել «Գլուխները պատով են տալիս»․․․ Ալեն Սիմոնյանի բուռն արձագանքը (video) Գետինը մտնե՛ք, հերիք է քոչարյանացվով տառապեք․ Ստեփան Սամվելյան (video) Ընտրությունների ժամանակ գիտենք՝ Նիկոլն ինչ է անելու․․․ քաղաքացիներ (video) «Ի՞նչ է արել Աննան, որ Նիկոլը սկսել է կանանց ու աղջիկների դեմքին թռնել»․ Նարե Սոսե (video) Աննա՛, կարաս «տուտուզդ սեղմես» ու․․․ Արմինե Ադիբեկյան (video) Կեղծ տվյալներով օգտատիրոջ կողմից արցախցիներից գումարներ հափշտակելու փաստով նախաձեռնվել է քրվարույթ․ փաստաբան Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածից կան տուժածներ Հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին, թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել․ The New York Times #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, տո փախածն էլ ես, ծախողն էլ ես, «թուրքն էլ ես»․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Տաքսիստը հափշտակել է օտարերկրացի կնոջ ճամպրուկը․ այնտեղ եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք» և գումար Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am