«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո սոցիալական աջակցության և փոխհատուցման որոշակի ծրագրեր են իրականացվում կացարան կորցրածների, վիրավորում ստացած զինծառայողների և զոհվածների ընտանիքների համար: Մասնագետներն այս ծրագրերի մի մասի համար վերապահումներ ունեն՝ մասնավորաբար նշելով, որ շատ դեպքերում տրամադրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով հարցի լուծում չի ապահովում, հատկապես կացարան կորցրած քաղաքացիների առումով: Մյուս կողմից՝ «Փաստ» թերթը տեղեկություններ է ստանում, որ հատկապես հայաստանցիների առումով գումարների տրամադրմանը զուգահեռ այդ ընտանիքների հետ «աշխատանքներ» են տարվում:
Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները ոչ ուղղակիորեն, այլ միջնորդավորված, այսպես ասած, «ընկերական ձևով» նրանց «հուշում» են, որ ճիշտ կլինի քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն չցուցաբերել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջել, քննադատող հարցազրույցներ չտալ, առավել ևս, բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին չմասնակցել: «Բարի կամեցողները» ակնարկում են, թե՝ «ինչ իմանաք, մեկ էլ հանկարծ գումարը հետ քաշեն», թեպետ, իհարկե, հասկանալի է, որ դա պարզապես բացառվում է»:
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը