«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհությունների տեղիք է տվել․ ոմանք հրապարակային արտահայտվել են՝ ասելով, որ արտահերթ ընտրություններն ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ իրենց գլխին ֆիզիկական բռնության վտանգն է կախված, ու պետք է վերջ դնել այս վիճակին։ Բայց այս տեսակետը հիմնված է եղել այն փաստի վրա, որ շուտ անենք՝ շուտ կրենք, որ հանգիստ ապրենք։
Մեզ պատմեցին, որ հարցի քննարկման ընթացքում եւ անգամ դրանից հետո թեժ լեզվակռիվ է եղել արտահերթին կողմ եւ դեմ պատգամավորներից ոմանց միջեւ։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա այդ որոշման հետեւանքը կարող է լինել այն, որ մի քանի պատգամավորներ հայտարարեն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեք պատգամավոր»:
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը