Հանցավոր գործարք. ինչի դիմաց է ստորագրվել նոր փաստաթուղթը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անցած շաբաթ սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ` ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ Գորիս-Կապան ճանապարհին զրուցել էր ռուս սահմանապահների հետ: Նրանք նախկին վարչապետին փաստաթուղթ են ցույց տվել, ըստ որի Երեւանի ու Բաքվի միջեւ ճանապարհային խնդիրներով ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ: Եւ որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ Հայաստանի և Արցախի սահմանները համաձայնեցված են բանավոր։ Բագրատյանի կարծիքով Ալիեւը տալաշ-տալաշ կտրում է նաեւ Հայաստանի տարածքից եւ սահուն քայլերով առաջ է եկել խորամուխ լինելու ՀՀ տարածքում:

Այդ կապակցությամբ Ազգային ժողովում չորեքշաբթի օրը վարչապետին հարց ուղղեց պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Սակայն նրա հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով փաստացի հաստատեց Բագրատյանի տեղեկությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասով: Տիգրան Ավինյանն ասաց, որ պատգամավորի այդ հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսեն. «Ցավոք սրտի, այս ամբիոնից չենք կարող նման հարցեր քննարկել։ Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, սահմանապահ զորքերն են Սյունիքում հսկում սահմանները՝ եւ՛ մեր, եւ՛ ադրբեջանական կողմից։ Եկեք նմանատիպ քննարկումները հանրայնորեն չանենք։ Եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում եւ նման դետալների մասին է խոսքը, կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք հանդիպումներ, լսումներ անցկացնել, հրավիրել ՊՆ ներկայացուցիչներին, ԳՇ ներկայացուցիչներին, ԱԱԾ ներկայացուցիչներին եւ տեղեկանալ մանրամասներին»,- ասաց Ավինյանը:

Փաստացի, նա հղում անելով պետական գաղտնիքին՝ այդպես էլ չասաց, թե խոսքն ինչի մասին է, ինչ նոր փաստաթուղթ է ստորագրվել նոյեմբերի 9-ից հետո: Սակայն, թե այդ ինչ պետական գաղտնիքի մասին էր խոսքը, որ Ադրբեջանին կարելի է իմանալ, իսկ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս՝ ոչ, այդպես էլ չիմացանք: Կասկածներն ավելի խորացան, երբ Տիգրան Ավինյանի այս խոստովանությանը գրեթե զուգահեռ ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ ուղղված լրատվամիջոցներին: ԱԱԾ-ն զգուշացնում էր, որ Սյունիքում նկարահանումներ կատարելու համար ԶԼՄ-ները պարտադիր պետք է կառույցի թույլտվությունը ստանան՝ ելնելով ինչ-ինչ անվտանգային հարցերից:

Այս սահմանափակումը էլ ավելի խտացրեց կասկածները, որ իշխանությունը սկսել է Սյունիքի օտարման գործընթացը: Եւ ինչպես պատերազմի 44 օրերին փակեցին լրատվամիջոցների բերանը, որ ստի ու կեղծիքի տարածման արդյունքում Արցախը հանձնեն, այնպես էլ փորձում են անել հիմա:
Եւ , ահա, մինչ փոխվարչապետը խորհրդարանում հրաժարվում էր մանրամասնել՝ ասելով, թե իբր պետական գաղտնիք է բացահայտելու, Իմ Քայլի պատգամավոր Հայկ Գեւորգյանը ճեպազրույցների ժամանակ բացեց փակագծերը: Նա ասաց, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս: Ավելին, իշխանական պատգամավորը գովերգում էր ադրբեջանցիներին, որ մինչեւ օրս որեւէ անգամ այդ ճանապարհի հարցում խոչընդոտ չեն առաջացրել, այն անխափան գործել է: Մնում էր ասել՝ Կեցցե Իլհամ Ալիեւը, կեցցե Ադրբեջանը:

Ինչեւէ, այս հայտարարությունը վերջնականապես հաստատում է նախկին վարչապետի հայտարարությունն ամբողջովին:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ նշված ճանապարհը միշտ եղել է հայկական, սակայն Նիկոլ Փաշինյանը իր կիրթ գործընեկեր Ալիեւի հետ GPS-ով առուծախի մեջ է մտել:.«Ճանապարհը կառուցվել է ԽՍՀՄ օրոք` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ։ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը չի ընդդիմացել։ Խորհրդային Միության ռազմական քարտեզները նայեք։ «Գուգլը» կաշառքը վերցրել է՝ գիծը տարել է»,– նկատում է Բագրատյանը:
Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքի ժամանակ նա ասաց նաեւ. «Ես կասկած ունեմ, որ իրականում Ղարաբաղից մնացել է 2.5 հազար քառ/կմ։ Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև` Նախիջևան, «տալաշ–տալաշ» այդ 2.5 հազարը Ալիևը վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Ես կարծում եմ, որ գոյություն ունի այսպիսի հանցավոր գործարք»:

Անի Սահակյան

դիտվել է 7336 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am