Որն է լինելու Դոն Պիպոյի հակահարվածը

Անցած շաբաթ Արթուր Ասատրյանի սպանության փորձը ալեկոծեց քրեական ու քաղաքական աշխարհը, որոնք վաղուց Հայաստանում սերտաճած, կամ լրացնում են մեկը մյուսին։ Մինչեւ շատերը սպասում են անխուսափելի վենդետային, հարցազրույց է տվել ինքը՝ Դոնը։ Արթուր Ասատրյանին Հայաստանում գիտեն որպես հարուստ հայ, քրեական հեղինակություն, Էջմիածնի ամենահարուստ դղյակի տեր եւ, անշուշտ ու նախեւառաջ՝ Դոն Պիպո։ Պիպոն ապրում է Իտալիայում ու ասում են՝ մեծ հարգանք է վայելում, բայց հայերիս համար նա հայտնի է դարձել աղմկահարույց պատմություններից, որոնցից պատառիկներ են հայտնվել հայ մամուլում եւ ոչ միայն։ Ըստ մամուլի՝ դեռեւս 90-ականներին էջմիածինցի Արթուրը գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելով և չկարողանալով հարթել իրավիճակը, լքել է Էջմիածինը, տեղափոխվել Մոսկվա: Սակայն Մոսկվայում էլ երկար չի մնացել,կոնֆլիկտ է ծագել Պիպոյի եւ հայազգի «օրենքով գող» և մեծ հեղինակություն Արմեն Կանևսկու (Արմեն Հարությունյանի) հետ, ով մահացել է 2010 թվականին եւ հենց նրա եղբոր՝ Արտյոմ Կանեւսկիին են կասկածում Արթուր Ասատրյանի դեմ կազմակերպված մահափորձի պատվիրատուների թվում ։ Ինչեւէ։Դոն Պիպոյին ստիպել են լքել Մոսկվան: Միայն Դեդ Հասանի մահից հետո, Պիպոն կարողացել է վերադառնալ Մոսկվա՝ այն էլ միջնորդությամբ: Միջնորդողը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ մեծահարուստ Կամո Ավակումյանը, ով դարձել է մեր հայազգի հեղինակության խնամին։ Մինչեւ վերջերս Պիպոն ժամանակ առ ժամանակ այցելում էր Հայաստան, մասնակցում էլիտար խնջույքներին՝ հարսանիքներ, կնունքներ, ու բոլոր այցերը նշանավորվում էին աղմկոտ միջադեպերով, որոնք տեղի էին ունենում նրա ու Գրիգորյանների շրջապատի միջեւ։ Դեռ չեն խամրել Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների հետ փոխհրաձգությունը։ Իսկ երբ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀ վարչապետ, Պիպոն սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել հայրենիքում, բոլորովին վերջերս դարձավ վարչապետի հիմնած ներդրողների խմբակի անդամ, անգամ հասցրեց հայկական հեղինակավոր եթեր բարձրանալ, իր մասին մի հիասքանչ ֆիլմ նկարվեց ու ցուցադրվեց, որը արդեն իսկ ազդարարում էր Պիպոյի ակտիվության մասին եւ այդ ամենն ընդունվեց բնական։ Քանզի Հայաստանում քաղաքական եւ քրեական կյանքը վաղուց դարձել են միմյանց փոխլրացնող, ավելին, եթե հարեւան երկրում այդ տարրերի հարցը շատ հստակ մեխանիզմով փակվեց, ապա մեզ մոտ մտերմությունից ու ֆինանսական ու տնտեսական համատեղ կապիտալ ստեղծելուց բացի քաղաքական ու քրեական աշխարհը խաչասերման է գնում, խնամիներ են դառնում, զավակներին ամուսնացնում իրար հետ։ Ստեղծվել է բարենպաստ մի միջավայր, որտեղ այս տարրերը հասարակության համար ոչ միայն օտարելի չեն դառնում, այլեւ իրավունք են վերապահում դատողություններ անել այն ամենի մասին, ինչի իրավունքը մեղմ ասած չունեն։ Արթուր Ասատրյանը այսօր հարցազրույց է տվել ու խոսել իր դեմ կազմակերպված մահափորձի մասին, նախ ցավ է հայտնել այն լրագրողների համար, «ովքեր չունեն համատասախան փորձ ու անցած ճանապարհ, տանը մի հատ տետր ու գրիչ գտնելով դառնում են լրագրող, ու սկսում են մարդկանց ճիշտ չներկայացնել: Առանց հասկանալու ու հիմնավորելու հայտարարում են, որ ուզում էին սպանել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին», նրան վիրավորել է իր անվան դեմ «քրեական» բառի գործածումը:Իհարկե, «լրագրողների» մեղքն իսկապես տեսնել հնարավոր չէ հենց միայն այն առումով, որ ֆիլմեր են նկարում Պիպոյի մասին, սակայն լրագրողներից նեղանալուց առաջ հարկ է սրբագրել սեփական կենսագրությունը։ Ապա չքմեղացել, թե ինքը զարմացած է, «բառեր չի գտնում» այդ ամենի մասին խոսել՝ կարծես ցույց տալով, որ երկնքից է իջել, ոտքերն էլ ամպոտ են, հետեւաբար այդ ինչ ստոր արարած պետք է իր մահը ցանկանար․«Մի տեսակ չէի էլ ուզում հավատալ, որ այդ լուրերը իրականության հետ կապ ունեն: Բայց երբ հեռուստատեսությամբ տեսա, որ այդ գործով ձերբակալաված մարդիկ կան, ու տեղեկացա, որ նրանք ցուցմունքներ են տվել, ինձ այլ բան չէր մնում, քան հաշվի նստել տեղի ունեցածի հետ» ստրաճմլիկ մտքեր է հայտնել Դոն Պիպոն ու հետո էլ ավելի ցնցող մտքեր շարունակել․«Թեեւ պատմությունը ցույց է տվել, որ միշտ էլ, հային միայն հայն է ուզեցել սպանել: Մեզ ուրիշ մարդ չի կարողանում սպանել: Սկզբից իրարից բաժանում են, հետո՝ հատ-հատ սպանում: Ես ամբողջ աշխարհը շրջում եմ, ու դուք էլ տեսաք, որ բոլորն ինձ սիրով ու հարգանքով են վերաբերում: Ու հիմա ստացվում է, որ երբ գալիս եմ իմ հարազատ երկիր, իմ հարազատ Էջմիածին, (ուր իմ ժողովրդին ես միայն ուզում եմ օգնել, ու բարձրացնել ….25տարի շարունակ իմ հայ ազգի անունը ես ուզում եմ միայն բարձրացնել, ու անում եմ այն, ինչ կարողանում եմ. թեկուզ մի փոքր բան իմ ժողովրդի համար ), հանկարծ իմ քաղաքում ինձ ուզում են սպանել…»։ Ով ով, բայց Դոնը լավ գիտի, թե ինչպես է հայը հայի նկատմամբ ոտնձգություն անում, ընդ որում նա այնքան անկեղծ է, որ մանրամասն կիսվել է իր հմտությունների մասին, ի վերջո, մամուլի էջերում նա մշտապես հայտնվել է արյունոտ պատմություններով։ Միանգամից ասենք, որ Դոն Պիպոն ոչինչ չի բացահայտել ոչ ենթադրյալ պատվիրատուների, ոչ էլ առհասարակ մահափորձի մասին, բայց ասել է, որ անշուշտ կպարզի, կիմանա՝ ով է այդ ամենի թիկունքում․«Ես շատ-շուտով ինքս ինձ համար կարծում եմ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ, եւ շատ լուրջ ճանապարհ եմ անցել, եւ կարծում եմ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ: Աստված տալիս է բոլորի պատասխանը: Երբ որ ես հարյուր տոկոսով կպարզեմ ու կհասկանամ, թե ով էր այս դավադրության հեղինակը, կամ գուցե հեղինակները, այն ժամանակ ես իմ հետեւությունները կանեմ» ասել է Պիպոն մի կողմից Աստծուն թողնելով այդ մարդկան դատաստանը, մյուս կողմից շեշտել, որ ինքը հետեւություն կանի։ Որպես կանոն նման մարդկանց «հետեւությունները» անհետեւանք չեն մնում ու նվազագույնը հակահարվածը լինում է նույն ոճով։ Անի Սահակյան

դիտվել է 697 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am