Որքա՞ն եկամուտ ունի «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենի պատգամավոր դուստրը
Որքա՞ն եկամուտ ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Նորա Առուստամյանը։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանի դուստր, 25-ամյա Նորա Առուստամյանը եղել է Գագիկ Ծառուկյանի օգնականը՝ Ազգային ժողովում։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելով՝ փետրվարին Նորան հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ, այդ փաստաթղթի համաձայն՝ նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 317 հազար դրամ։
Ինչ վերաբերվում է եկամուտներին՝ ապա դրանք կուտակվել են Ազգային ժողովի պատգամավորի օգնականի աշխատավարձից՝ 1,8 մլն դրամ և այլ եկամուտների տեսքով՝ հորից՝ Սեդրակ Առուստամյանից՝ 2,1 մլն դրամի չափով։ Նորա Առուստամյանը անշարժ կամ շարժական գույք, ինչպես նաև թանկարժեք իրեր չի հայտարարագրել։
Մանրամասները՝ iravaban.net կայքում



