Թուրքական վիլայեթ դառնալու փաշինյանական «փափուկ ուժը»

Բացահայտվել է Փաշինյանի հերթական սուտը. Սյունիքի վերաբերյալ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել, որում Կապանի փոխարեն նշված է՝ «Կաֆան»: Համացանցում տարածվեց ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի համար կապիտուլյացիոն փաստաթղթի 9-րդ հոդվածը սահմանում է. 9. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։

2020 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ չգտած բազմաթիվ գործողություններ (օրինակ՝ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը, որը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի համաձայնությամբ՝ խմբ.) իրականացվում են բանավոր պայմանավորվածությամբ, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դրանից երկու օր անց բացեիբաց հայտարարեց, թե, բացի հայտնի փաստաթղթից (նոյեմբերի 9-ի՝ խմբ), որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։

Երեկ համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու հակառակը, որ, բացի հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա։ Նշյալ փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումները Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։ Այսինքն, Փաշինյանի՝ դեկտեմբերի 27-ին արած հայտարարությունը դարձյալ նրա հերթական ստերից էր, քանի որ փաստացի հայկական այդ երկու շրջանները Ադրբեջանին հանձնվել են այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված էր, որ կողմերը պետք է դադարեցնեն գործողությունները և կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ այդ ժամանակ թշնամին չէր գրավել Կովսական և Քաշունիք շրջանները՝ ամբողջությամբ։

Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և ԱՀ-ն՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, երաշխավորում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը...

Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու՝ իր իրավունքը։ Նաև ասվում է, որ այս հուշագիրը 5 տարով է՝ ևս 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չի հայտնում այս դրույթը չերկարաձգելու մտադրության մասին։

Ի՞նչ է ստացվում... Պաշտոնական Երևանի կողմից կա համաձայնություն մի փաստաթղթի վերաբերյալ, որում Կապանը՝ «Կաֆան» է նշված, և ամենակարևորը՝ Փաշինյանի ձեռամբ Հայաստանը Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատված հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը և ողջ Հայաստանը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։
Ինչ է սա, եթե ոչ Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու հետևողական քաղաքականություն:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրերս հայտարարեց, որ Երևանի և Բաքվի միջև 2020թ․նոյեմբերի 9-ին և 2021թ․հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարություններից բացի, ևս մեկ պայմանավորվածություն կա։ Այն վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս և Դավիթ Բեկ բնակավայրերի միջև ճանապարհային հատվածին, «քանի որ այդտեղ ճանապարհն անցնում է վիճելի տարածքով»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2408 անգամ
Լրահոս
Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան Վեհափառ Հայրապետը դուրս եկավ դատարանից ու օրհնում է հավատավոր ժողովրդին (video) Սարսափելի է հնչում այս նախադասությունը, որ ասում եմ․․․ Արամ Վարդևանյան (video) Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան ՇՏԱՊ․ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին. Վեհափառի պաշտպան (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան Ոնց որ «սերիական մանյակ» լինեք, սա ի՞նչ բարդույթ է, հանգիստ թողեք Հայ եկեղեցուն. Արման Աբովյան (video) Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին «Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am