Առևանգում, սկանդալ, լուրջ հարված իմիջին

Վերջին երկու օրերին ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան հարևան Թբիլիսիում, որոնք խորքային խնդիր առաջ քաշեցին: Թբիլիսիում անհետացավ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըն։ Կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, ով դիմեց Վրաստանի իրավապահ մարմիններին, հայտնել էր, որ ամուսինը չի պատասխանում հեռախոսազանգերին: Լեյլան մտավախություն էր հայտնել, որ ամուսնուն ձերբակալել են Ադրբեջանի իշխանությունները... Աֆղան Մուխթարլըն հայտնի է Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատական հոդվածներով։ Նա 2015-ին ստիպված է եղել տեղափոխվել Թբիլիսի: Վերջերս Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած գործակալություններից մեկը հրապարակել էր Թբիլիսիում «ընդհատակում գործող» ադրբեջանցի ընդդիմադիրների ցանկը: Նրանց թվում նշվում են հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովի, «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի, լրագրող Աֆղան Մուխթարլըի անունները: Պարզվեց Մուխտարլին առևանգվել էր և գաղտի կերպով տեղափոխվել էր Բաքու: Այս մասին գրեցին ադրբեջանական ԶԼՄ-ները: «Աֆղանը ինձ զանգեց և հայտնեց, որ գտնվում է Պետական սահմանապահ ծառայության կենտրոնական բաժանմունքում: Ես հիմա այնտեղ եմ ուղևորվում»,-Turan գործակալության հետ զրույցում ասել է լրագրողի փաստաբանը՝ որակելով ադրբեջանցի լրագրողի առևանգումն ու գաղտնի տեղափոխումը միջազգային նորմերի խախտում: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները չպետք է նրան հանձնեին, քանի որ համաձայն միջազգային նորմերի, եթե որևէ մեկին հայրենիքում սպառնում է ազատազրկում, ապա նա ենթակա չէ հանձնման: Այս իրադարձությունը մեծ թոհուբոհ առաջացրեց Վրաստանում: Մի շարք Հ/Կ-ներ արձագանքեցին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի անհետացման փաստին: ՀԿ-ները հայտարարություն տարածեցին` կոչ անելով կառավարությանը, խորհրդարանին և դատախազությանը, հրապարակավ բացատրել լրագրողի ազատազրկվելու և Ադրբեջանում հայտնվելու գործընթացում ՝Վրաստանի հնարավոր մասնակցությունը: Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողի առևանգման մեջ մասնակցել է նաև վրաստանյան կողմը: Խնդրին արձագանքել է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին, իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարելով. «Կամ պիտի լսենք բացատրություն ՆԳՆ-ի և պետանվտանգության ծառայության կողմից, թե ինչպե՞ս է ադրբեջանցի լրագրողը Թբիլիսիից Բաքվում հայտնվել, կամ էլ թող այս կառույցները քաղաքական պատասխանատվություն կրեն` Ամո՛թ, Վրաստան»… Ի դեպ, առևանգողները չեն ներկայացել, սակայն ադրբեջանցի լրագրողը կարծում է, որ դրանք Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել: Ավելին` լրագրողի կինը հայտարարել է, որ վերջինիս անձնագիրը և այլ փաստաթղթերը գտնվում են Թբիլիսիում: Մուխթարլիի կնոջ` Լեյլա Մուստաֆաևայի և ընկերոջ` Դաշգին Աղալարլիի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում նրան հետևել են, հավանաբար ադրբեջանցիներ: Փաստորեն, ադրբեջանցի լրագրողը հայտնվել է Բաքվում և ձերբակալվել: Նա ասել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ: Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել: Երեկ արդեն, մեծ աղմուկից հետո Վրաստանում գործ հարուցվեց ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առևանգման կապակցությամբ: Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Մուխթարլիի անհետացման գործով Վրաստանի ՆԳՆ-ում քննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածով (անօրինական կերպով ազատությունից զրկել): Ասվում էր, որ զուգահեռաբար մշտապես կապ է պահպանվում ադրբեջանական կողմի հետ և նշվում էր, որ հանգամանքները պարզելու դեպքում, հասարակությունը կտեղեկացվի գործի մասին: Ապա` հետևեց Վրաստանի նախագահի հայտարարությունը: Մարդու անհետացումը մեր երկրի համար լուրջ մարտահրավեր է. այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ։ Ըստ նախագահի՝ պետությունը պիտի պաշտպանի սեփական վարկանիշը: «Լրագրողի փաստաբանի հայտարարությունը շատ ծանր է մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին, պիտի հասկանանք, որ տարածաշրջանում Վրաստանը խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջատար է: Այս չափորոշչի պաշտպանությունը մեր պետականության պահպանման հարցն է: Վրաստանի տարածքից՝ կլինի ծովային, օդային, թե ցամաքի ճանապարհով, մարդ է անհետացել: Սա մեր պետության ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր է: Պետությունը պիտի պաշտպանի վարկանիշն ու քաղաքացու իրավունքները, քանզի երկուսն էլ շատ կարևոր են»,-ասել է նախագահը։ Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty international-ը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն, դատապարտել են կատարվածը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողին: Ի դեպ, առևանգումից ընդամենը մի քանի օր առաջ՝ «Ջեմնյուզ» ինտերնետային կայքի հետ զրույցում Մուխտարլին ասել էր, թե Վրաստանն այլևս ապահով երկիր չէ ադրբեջանցի ընդդիմադիրների համար: «Լինում է, որ քեզ բացահայտորեն ողջ օրը հետևում են, իսկ հետո դռան տակ լուսանկարներ են թողնում, որտեղ երևում է, թե որտեղ ես եղել և ինչ ես արել»,- կայքին պատմել էր այլախոհը՝ ընդգծելով․ «Վերջին կես տարում Վրաստան տեղափոխված ադրբեջանցի ակտիվիստներին՝ լրագրողներին, իրավապաշտպաններին, ձգտում են այստեղից դուրս հանել»: «Ժամանակին մենք հպարտանում էինք Վրաստանով, հիմա ամաչում ենք»,- իր հերթին գրել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, այժմ Եվրոպայում ապաստանած Արիֆ Յունուսը, հավելելով՝ «Ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանի հատուկ ծառայությունները հանգիստ կարող են մտնել հարևան երկրի տարածք ու մարդ առևանգել»: Ստացվում է, որ Վրաստանի իշխանություններն ըստ ամենայնի մասնակից են Մուխթարլըին բռնի Ադրբեջան տեղափոխելու գործին, կամ` եթե ոչ մասնակից, ապա գոնե տեղյակ էին, թե ինչ կարող է կատարվել Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի հետ: Փաստացի լրագրողը Վրաստանում ապաստան էր ստացել, երբ Ալիևների կոռուպցիոն գործարքները բացահայտող նյութերից հետո հայտնվել էր իշխանությունների թիրախում: Մուխտարլիի հետաքննական հոդվածներից մեկն, օրինակ, ներկայացնում էր իրավիճակը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, փորձելով պարզել՝ որտեղ են կորչում զինվորների համար նախատեսված միսն ու այլ մթերքները: Ինչպե՞ս է Մուխտարլին Թբիլիսիի կենտրոնից Ադրբեջանում հայտնվել: Սա կոնկրետ հարց է Վրաստանի իշխանություններին, ընդ որում, բավական լուրջ ու մտահոգիչ հարց է: Արդյոք ադրբեջանցի լրագրողի հետ կատարվածը կարող է նախադեպ դառնալ և այլ երկրների ընդդիմադիր քաղաքացիների վրա տարածվել: Եթե ավտորիտար, նույնիսկ բռնապետական Ադրբեջանի իշխանությունների պարագայում ամեն ինչ պարզ է ու զարմանալի ոչինչ չկա, ապա ժողովրդավարության ձգտող Վրաստանի համար վերջին զարգացումները խիստ բացասական էին, և հնարավոր չէ պատկերացնել, թե տեղի ունեցածից հետո Վրաստանի իշխանությունները ինչպես են շտկելու սկանդալային իրավիճակը: Թամար Բագրատունի

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am