Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում
Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Պարույր Թորոսյանի վարած ЗИЛ մակնիշի 28 ՍՏ 309 համարանիշի և Բյուրական գյուղի բնակիչ, 30-ամյա Անիվարդ Թորոսյանի վարած Lada Priora մակնիշի 35 CՏ 903 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել քարով՝ կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով Lada Priora-ի վարորդ Ա. Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչը տեղում պարզել է, որ Lada-ն ԱՊՊԱ չի ունեցել: 2 ավտոմեքենաներն էլ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
