Լոնդոնում հայեր տուժել են, թե ոչ (տեսանյութ)
Գիշերը Միացյալ թագավորության մայրաքաղաք Լոդոնում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 50 -ի: Զոհերի թիվն անփոփոխ է՝ 6 մարդ: Երեք ահաբեկիչներ գնդակահարվել են ահաբեկչությունից երեք րոպե անց: Այս մասին հաղորդում է ռուսական ՆՏՎ լրատվականը: Սա վերջին երկու ամսում արդեն երրորդ ահաբեկչությունն է տեղի ունենում Միացյալ թագավորությունում: Հիշեցնենք՝ մայիսի 22-ին հզոր պայթյուն հնչեց Մանչեթերի բաց ստադիոնում, ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Այդ ժամանակ 22 քաղաքացիներ զոհվեցին, որոնք հիմնականում պատանիներ ու դեռահասներ էին: Իսկ ուղիղ երկու ամիս առաջ, հենց Լոնդոնի կենտրոնում, մեքենան մխրճվեց մարդկանց բազմության մեջ, իսկ ահաբեկիչը դուրս թռնելով մեքենայից դանակահարեց ոստիկանին: Այդ օրը 4 մարդ զոհվեց, 40 հոգի ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ԻՊ-ը հայտարարել է, որ բոլոր ահաբեկչությունների պատասխանատուն ինքն է: …………… Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը: Հունիսի 3-ին ուշ երեկոյան Լոնդոնի կամրջի վրա սպիտակ բեռնատարը մխրճվել է հետիոտների մեջ, որի արդյունքում մի քանի մարդ տեղում մահացել է։ Անմիջապես դրանից հետո անհայտ անձինք դանակներով հարձակվել են անցորդների վրա։ Ահաբեկչությունների զոհ է դարձել 6 մարդ: Բացի դրանից՝ ոստիկանությունը կրակելով սպանել է 3 հարձակվածի: Իսկ Լոնդոնի շտապօգնության ծառայության կոմյունիկեում ասվում է, որ ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
