Մրգաշատցիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին
«Tert.am»-ը գրում է. Այս պահին Երևան-Արմավիր մայրուղին փակ է երկկողմանի: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի մարզպետը լուծում տա ոռոգման ջրի խնդրին: Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ մրգաշատցիներին միացել են նաև հարակից գյուղերի բնակիչները: Գյուղացիներն այժմ սպասում են մարզպետի ժամանմանը: Մանրամասները՝ այստեղ.
