Լոնդոնում ահաբեկչությունների հետևանքով 6 մարդ է զոհվել
Շաբաթ օրը Լոնդոնում ահաբեկչությունների զոհ է դարձել 6 մարդ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սքոթլանդ-Յարդի ղեկավարի տեղակալ Մարկ Ռոուլիին: Նա նաև հավելել է, որ երեք հարձակվողները սպանվել են: «Տվյալ պահին մենք ենթադրում ենք, որ վեց մարդ զոհվել է, չհաշված երեք հարձակվողներին, ովքեր սպանվել են ոստիկանության կողմից»,- Լոնդոնի ոստիկանության Twitter-յան էջում գրել է Ռոուլին:
