Լոնդոնն անհանգիստ է
Լոնդոնյան կամրջի և Բորոու շուկայի հարձակումները պաշտոնապես որակվել են որպես ահաբեկչություն: Այս մասին Twitter-ում հայտարարել է Լոնդոնի ոստիկանությունը: Բացի այդ, ոստիկանությունը հաղորդել է, որ Վոքսհոլլ շրջանում տեղի ունեցած երրորդ միջադեպը կապված չէ Լոնդոնի ահաբեկչության հետ: «00.25-ին (մեր ժամաակով՝ 03.25) Լոնդոնի կամրջի վրա և Բորոյի շուկայում տեղի ունեցած դեպքերը ահաբեկչական դեպքեր են հայտարարվել: Վոքսհոլում տեղի ունեցածը՝ դանակով հարձակումը, կապված չէ Լոնդոնի կամրջի վրա և Բորոյի շուկայում տեղի ունեցած դեպքերի հետ»,- հայտնել է Սքոթլանդ-Յարդը Twitter-ում:
