Իշխանությունը ՝ «վնգստացող» դատավորի փնտրտուքով

Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց այդ դատարանի քրեական պալատի ղեկավար Լիլիթ Թադեւոսյանին: Լիլիթ Թադեւոսյանը ստացավ 102 կողմ ձայն: Քվեարկության մասնակիցներից նրան դեմ էր արտահայտվել միայն 1 պատգամավոր: Չնայած նիստի մեկնարկին` Մարուքյանի կուսակիցները մարուքյանական ոճով բողոքում էին, թե անկարեւոր հարցեր են բերվել խորհրդարան, բայց նրան ոչ միայն մասնակցեցին այդ անկարեւոր քննարկումներին, այլեւ քվեարկությանը:Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր նախորդ տարվա սեպտեմբերից, երբ Երվանդ Խունդկարյանը ընտրվեց ՍԴ դատավոր: Լիլիթ Թադեւոսյանը հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, եղել է 7-ի գործով մեղադրող դատախազներից մեկը: Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ղեկավարում էր 2016-ից:

Մինչ ընտրությունը Թադեւոսյանը ստիպված էր անցնել իմքայլականների քավարանով: Նիկոլ Փաշինյանի պատգամավորները իրենց հարցադրումներով փորձում էին Թադեւոսյանին մղել հակաիրավական դաշտ, պահանջում էին գնահատական տալ քաղաքական հայտարարություններին, ավելի ճիշտ բոլոր հարցադրումները բխում էին սեփական շահից ու տպավորություն էր, որ իմքայլականները, ի դեմս Թադեւոսյանի, ընտրում են իրենց վնգստացող դատավորին եւ նախօրոք ստուգարք վերցնում: Հանուն արդարության՝ պատգամավորների կողմից հնչեցված բոլոր քիչ թե շատ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի վերաբերյալ հարցերը Լիլիթ Թադեւոսյանը շրջանցեց՝ «կաշկանդված եմ» հիմնավորմամբ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, առաջարկելով դիրքորոշումն արտահայտել, օրինակ, եվրոպական որեւէ երկրի կամ ԱՄՆ Կոնգրեսի հարձակման դեպքերով, Միրզոյանը հետաքրքրվեց, թե որն է իրավաբան-գիտնականի դիրքորոշումը պետության դեմ հանցագործությունների առնչությամբ:

Լիլիթ Թադեւոսյանն ասաց, որ որքան էլ ձգտի հեռանալ այն հանգամանքից, որ իրեն հարց չեն ուղղում որպես Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի, այլ գիտնականի, միեւնույն է, հարցադրումները կոնկրետ գործերի են վերաբերում: Ըստ նրա բնորոշման՝ եթե առանց գործի մանրամասներին տիրապետելու կարծիք հայտնի, կնմանվի բժիշկի, որն առանց բժշկական փաստաթղթեր ուսումնասիրելու հիվանդություն է ախտորոշում: Գեւորգ Պապոյանը, ըստ էության, թարգմանեց Միրզոյանի դիվանագիտական հարցադրումը՝ պարզ հարցնելով՝ նորմա՞լ է այն երեւույթը, երբ ԱԺ նախագահի հանդեպ մահափորձ կատարող անձը չի կալանավորվում:

Թադեւոսյանն ասաց, որ որպես իրավաբան հակված է խոսել փաստերով, չի կարող կարծիք հայտնել որեւէ գործի վերաբերյալ, հակառակ պարագայում կկաշկանդվի, եթե նույն հարցը բարձրացվի Վճռաբեկ դատարանում:
«Ես ձեռնպահ կմնամ որեւէ դիրքորոշում արտահայտելուց, կարտահայտեմ միայն դատական ակտի շրջանակում, որի կայացմանը պետք է մասնակցեմ, եթե կլինի համապատասխան վճռաբեկ բողոք»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանի մյուս <պաշտպան>՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ թեկնածուին խնդրեց գնահատական տալ «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել» արտահայտությանն ընդհանրապես, անկախ նրանից՝ ով է այն արտաբերել:

Թադեւոսյանը պատասխանեց, որ ինքը կաշկանդված է դատավորի վարքագծի կանոններով: «Դուք ասում եք՝ չե՛ք արձագանքում քաղաքական գործչի հայտարարությանը, ես հակված չեմ արձագանքելու քաղաքական գործչին: Ես ձեր հարցը դիտարկում եմ բացառապես կոնկրետ գործի շրջանակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքը իր դատական ակտն է:

Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան Լիլիթ Թադեւոսյանն անդրադարձավ նաեւ Մարտի 1-ի գործին: Ինչպես հայտնի է՝ նա 7-ի գործով մեղադրող դատախազ է եղել: Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի առնչությամբ քրեական գործերին՝ Լիլիթ Թադեւոսյանը նշեց, որ իրեն հանձնարարվել է այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներգրավվել է որպես մեղադրող դատախազ ու մասնակցել այդ գործերի քննությանը:
Վստահեցրեց՝ որպես դատավոր ներգրավված չի եղել, ներգրավված չէ եւ չի պատրաստվում ներգրավվել որեւիցե քաղաքական գործընթացի:

Անի Սահակյան

դիտվել է 1817 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am