Ասել եմ դուք եք որոշողը. Արթուր Պետրոսյանը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյան այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավաքականին օդ ու ջրի նման անհրաժեշտ էր ընկերական հանդիպումը: «Մենք մեր համաձայնությունը տվեցինք խաղալ Սենթ Քիթս և Նևիսի դեմ, շատ կարևոր հանդիպում է, շատ կաճ ժամանակ էր մնացել Մոնտենեգրոյի դեմ խաղին, մեզ օդի ու ջրի պես պետք էր ըներական խաղ», - ասաց նա: Արթուր Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականի ավագին, անպայման, կտեսնենք խաղադաշտում: «Մանչեսթերի կողմից մի քանի օր է Հենրիխի համար այստեղ նկարահանումների են եկել, իրենք էլ են նույն հարցը տվել, ասել եմ դուք եք որոշողը, ոնց ասեք, տենց կանեմ, բայց, եթե լուրջ, Հենրիխն, անպայման, կլինի խաղադաշտում», - ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
