Նիկոլը սարսափել է Քոչարյանից․ խոսքից թռնելը թանկ է նստելու Նիկոլի վրա

Իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրությունից այն աստիճանի են սարսափել, որ որոշել են հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու գաղափարից։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կիրակի՝ փետրվարի 7-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ: «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին եւ կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

Դեռևս մեկ շաբաթ առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը hayeli.am, politik.am և yerevan.tody լրատվականներին տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքն ու իր քաղաքական թիմը մասնակցելու են արտահերթ ընտրություններին և «կրելու» են։ Քոչարյանի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ փոփոխող այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց պարզ դարձավ, որ Քոչարյանը մեկնում է Մոսկվա՝ աշխատանքային նպատակով։ Որքան էլ տարօրինակ է՝ դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց երկրորդ նախագահի անձնագիրը վերադարձնել, որ նա կարողանա մեկնել Մոսկվա։ Պաշտոնապես, որպես այցի նպատակ, նշվեց «Սիստեմ» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցությունը, բայց դժվար թե հնգօրյա այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործողությունները սահմնափակվեին բացառապես այդ աշխատանքային նիստով։ Այդպես էլ եղավ․ Մոսկվա հասնելու հաջորդ օրը երկրորդ նախագահը հարցազրույց է տվել ռուսական «Սպուտնիկ» գործակալությանը և հայտարարել, որ ինքը 12 տարի անց վերադառնում է մեծ քաղաքականություն ու մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մոսկվայից վերահաստատված քաղաքական հայտը Հայաստանի իշխող վերնախավում, բառիս ամենաուղիղ իմաստով, առաջ է բերել իրարանցում, որովհետև մոսկովյան մեսիջն արդեն ուղղակի քաղաքական հայտ չէ, սա նաև հստակ ուղերձ է, որ Քոչարյանը ստացել է Կրեմլի և Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ինչը Հայաստանի այժմյան քաղաքական կոնֆիգուրացիայում առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով հետպատերազմական ծանր վիճակը, տարածաշրջանային զարգացումները, ներառյալ նոր ռազմական գործողությունների կիզակետում հայտնվելու ռիսկը։
Ահավասիկ՝ «Դեժավյու» թելեգրամյան ալիքը, իր կրեմլյան աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ իշխանությունները նախագահին են ներկայացրել Հայաստանի էկոնոմիկայի վերականգնման հնգամյա մանրամասն ծրագիր: Քոչարյանին ներկայացրել են նաև Հայաստանի մարզերի համար փորձագետների վերլուծություններ ու հստակ ներդրումային ծրագրեր յուրաքանչյուր մարզի համար: «Նույն աղբյուրների համաձայն՝ Քոչարյանին ներկայացրել են ծրագրեր հայկական բանակի վերականգնման, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի բարեփոխման, վերակառուցման տարբերակներ: Հայ հասարակությանը այդ ծրագրերը կներկայացվեն նախընտրական փուլում: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ առաջիկա ընտրությունները կվերածվեն ոչ միայն պոպուլիզմի և իրավասության, այլև Հայաստանի զարգացման՝ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական մոդելների առճակատման»,- գրել է «Դեժավյու» ալիքը։

Ռուսական մեդիա տիրույթում հայտնված այս կարգի լուրերը, ինչպես նաև հիշեցումները, թե Քոչարյանը Կրեմլի և անձամբ Պուտինի համար ցանկալի թեկնածու է դիտվել բոլոր ժամանակներում, կտրուկ փոխել են Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, որը հասկանում է, որ իրեն այլևս ոչինչ չի փրկի։ Կապիտուլացիայի խայտառակ ակտից կարճ ժամանակ անց, երբ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը դարձավ Փաշինյանի հրաժարականը, նա հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Փաշինյանի այս հայտարարությունը մեծապես նպաստեց, որ Հայաստանի փրկության շարժման բողոքի ակցիաների մասնակիցները գնալով քչանան։ Հանրային մոտեցումը շատ պարզ է․ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պարտված ղեկավար, պարտավոր է հեռանալ, իսկ արտահերթ ընտրությունները Նիկոլին մերժելու լավագույն միջոցն են։ Քաղաքական պրոցեսների խորքային ընկալում ունեցողները ի սկզբանե հասկանում էին, որ Նիկոլը արտահերթ ընտրությունների միջոցով փորձելու է վերարտադրվել, իսկ արտահերթը՝ զոմբիացված զանգվածների աչքին թոզ փչելու նրա հերթական քայլն է։ Բայց հիմա վիճակն իսկապես այլ է․ անգամ արտահերթը Նիկոլին չի փրկելու, և նա շատ լավ հասկանում է, որ իր աջակիցների թիվը պակասում է ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը որոշել է ետ կանգնել իր իսկ խոսքից՝ արտահերթ չի լինելու։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այսօր կատարում է մի քայլ, որի հիմքով 2018 թվականին ինքը մերժում էր Սերժին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, որ ինքը 2018 թվականին չի դառնալու ՀՀ վարչապետ, սակայն հետագայում չպահեց իր խոսքը և 2018-ին դարձավ ՀՀ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ հաջողվեց, մոլորության մեջ գցելով հայ հանրությանը, Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին հեռացնել իշխանությունից, հենց այն պնդմամբ, որ նա պարտավոր էր պահել իր խոսքը։ Եթե Նիկոլը կարծում է, թե իր դեպքում գործելու է հունական «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» փիլիսոփայության կանոնը, ապա սխալվում է չարաչար։ Նիկոլը Զևսը չէ, ու չի եղել երբեք։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանի այս չկշռադատված քայլը թանկ է նստելու հենց իր վրա։ Մարդիկ դուրս են գալու փողոց ու մերժելու են Նիկոլին՝ ստախոսության, դավաճանության, հայրենիք վաճառելու, ավելի քան 5000 երիտասարդի մահվան դատապարտելու, հասարակությանը բաժանելու և մարդկանց իրար դեմ լարելու համար։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 24886 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն ՇՏԱՊ․ Ինչ են փնտրում իրավապահներն Իշխան Սաղաթելյանի տանը (video) Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am