Առաջին անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս Իսկանդեր Մ է արձակվել
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Իսկանդեր-Մ հրթիռի արձակման տեսանյութը, որն առաջին անգամ իրականացվել է երկրի սահմաններից դուրս: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Արձակումն իրականացվել է Տաջիկստանում անցակցվող զորավարժությունների շրջանակում: Ըստ զորավարժության ծրագրի՝ Իսկանդերով խոցվել է 140 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը:«Դուշանբե-Հակաահաբեկչություն» զորավարժությունը ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնի կազմակերպած առաջին զորավարժությունն է, որին մասնակցում են անդամ երկրների զինված ուժերի ստորաբաժանումները:
