Ալիևը պահանջեց Արցախը բանակ չունենա, հրահանգը կատարվում է

Արցախի իշխանությունները զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով, որոնք պիտի պաշտպանեն Արցախի սահմանները, այս մասին երեկ հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն օրերս հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կազմալուծվելու է։ Այս մասին տևական ժամանակ գրում է նաև հայաստանյան մամուլը։
Վիտալի Բալասանյանի խոսքով՝ այդ լուրերի տրամաբանությամբ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու, սակայն նա հայտարարում է, որ ստեղծվելիք ստորաբաժանումները հենց այդ գործը պիտի անեն։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ խոսքը Արցախի զինված ուժերի գոյության դադարեցման մասին է, հիշեցնում է՝ հակամարտության պատմության ընթացքում Ադրբեջանի պահանջներից մեկն այն էր, որ Արցախը զինված ուժեր չունենա։ Ըստ «Ազատության», փորձագետի կարծիքով, սական, Վիտալի Բալասանյանի մատնանշած պրոֆեսիոնալ ստորաբաժանումները կատարելու են նույն գործառույթը, ինչը մինչև այժմ իրականացնում էր Պաշտպանության բանակը. «Ավելին ըստ իս` պրոֆեսիոնալ ասվածն ավելի մոբիլ կարող է լինել և ավելի լավ իրականացնել իր առջև դրած խնդիրները»:

Փորձագետն այդուհանդերձ հարց է բարձրացնում՝ ի՞նչ է լինելու արցախա-ադրբեջանական սահմանագծի դիրքերի հետ, արդյոք դրանք պահվելու են, թե ոչ։ Իր հայտարարությունում Բալասանյանն այս հարցին չի անդրադարձել. «Անտառային պայմաններում կամ ռելիեֆային բարդ պայմաններում հնարավոր չէ թողնել հենց այնպես այդ բնագիծը և գնալ գյուղում կամ բնակավայրում հանգիստ նստել»:

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս փոփոխությունը մեծ հաշվով վերաբերում է զինված ստորաբաժանումների անվանը և բխում է Ադրբեջանի պահանջից. «Ես համարում եմ, որ սա Ադրբեջանի պահանջներից մեկն է և անվանական փոփոխություն է: Եվ այնպես է ստացվել, որ երկու կողմին էլ ձեռնտու տարբերակով պետք է լուծվի: Գիտեք, Ալիևն իր հասարակության շրջանում կարող է ասել` այ տեսեք, ես հասա նրան, որ Արցախի Հանրապետության պաշտոնական բանակը կազմալուծեցի, այսինքն` սա բավարար է Ալիևի համար»:

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով», - Արցախի Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ նշել է Բալասանյանը։

«Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ», - նաև ասված է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունում։
Արցախի արտգործնախարարությունը, իր հերթին, հերքում է լրատվամիջոցներում տարածվող մեկ այլ տեղեկություն, թե դադարեցվելու է Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը։ Գերատեսչությունը վստահեցնում է, որ օտարերկրյա պետություններում Արցախի մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը։

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր հայտարարությամբ անդրադարձել է մի շարք այլ հարցերի: Նա պնդում է՝ այն խոսակցությունները, թե Ստեփանակերտի խանութներում ադրբեջանցիները գնումներ են կատարում, որևէ հիմք չունեն: Ըստ Բալասանյանի` անհիմն է նաև այն մտավախությունը, թե Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղն առաջիկայում կբնակեցվեն ադրբեջանական ընտանիքներով։

Ստացվում է, որ իրավականորեն, կարող է իրականացվել Ալիևի պահանջը՝ առանց Արցախի բանակի Արցախ, կարող են գործել պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, բայց չի լինի բանակ: Այսինքն, մի օր էլ Ալիևը կարող է ադրբեջանական զինված ուժերի «գործուղել» Արցախ՝ պաշտպանելու «իր տարածքը», չէ՞ որ նա Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10297 անգամ
Լրահոս
Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am