Ակտիվիստները Թբիլիսիում ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա
Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը հայտնում է,որ նհայտ անձինք հունիսի 2-ի գիշերը կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հուշարձանի վրա՝կատարված գրությունը ծածկելու նպատակով:
Արդեն 5 օր է տեղական լրագրողներն ու ակտիվիստները Վրաստանում ակցիաներ են անցկացնում ի պաշտպանություն Թբիլիսիում առևանգված և գաղտնի Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլիի:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ:

