Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի օրը հայտնի է
RIA Novosti-ն փոխանցում է ,որ ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը հայտնել է այն մասին,որ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը կանցկացվի հունիսի 12-13-ը, Դամասկոսի պատվիրակությունը հրավեր է ստացել։ «Մենք Աստանայի բանակցություններին մասնակցության հրավեր ենք ստացել, որոնք կանցկացվեն այս ամսվա 12-13-ը»,-ասել է դիվանագետը։ Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, ինչպես նաև Սիրիայի զինված ընդդիմությունը և երկրի կառավարության ներկայացուցիչները։ Որպես դիտորդ կներկայացվեն Հորդանանը, ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը։
