«Փյունիկը» կարող է անվանափոխվել
Ակումբի նոր սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը լրագրողներին ասաց,որ Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային անկումբը մոտ ապագայում հնարավոր է վերանվանվի «Արագած»: «Արագածը Հայաստանի ամենաբարձր գագաթն է և ինձ դուր կգա, որ ակումբի անունը լինի մեր ամենաբարձր լեռան անունով, Հայաստանում գտնվող ամենաբարձր կետով: Դա դեռ միայն իմ դուրն է գալիս: Բայց վստահ մի քանի անուն կքննարկենք: Անվան ընտրության հարցում հույս ունեմ, որ մեզ կօգնեն նաեւ ֆուտբոլասերները:Ակումբը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից ձեռք է բերել միանգամայն անվճար: Մտադիրեմ լուրջ ներդրումներ անել և ստեղծել եվրոպական մակարդակի ակումբ: Առաջիկա նպատակը Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելն է: Դրա համար հնարավոր է հրավիրվեն 3 լեգեոներներ», -նշեց Սողոմոնյանը:
