Իրավունք չունե՞մ գլխարկ և ակնոց դնելու․ Արտաշատի ոստիկանապետը՝ որպես «ժողովուրդ» Փաշինյանին ողջունելու մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում Նիկոլ Փաշինյանի շրջայցի տեսանյութից հետո մարդիկ բացահայտումներ արեցին՝ Փաշինյանին ողջունողների մեջ կրկնվող դեմքեր կային, նույն մարդը երկու անգամ էր բարեւում։ Իսկ Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանը՝ սեւ ակնոցով, գլխարկով, քաղաքացիական հագուստով, որպես «ժողովուրդ»՝ ողջունում էր վարչապետին։

Մենք կապվեցինք Պետրոսյանի հետ, հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի իր կերպարանափոխությունը, նա ասաց. «Այո, ես եմ եղել: Ի՞նչ զարմանալու բան կա, բայց, էնտեղ, ինչի՞ կերպարանափոխվել, ես իրավունք ունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն կատարելու ու կատարել եմ»:


Ձեզ ինչ-որ մեկը խնդրել-առաջարկե՞լ է այդպես հանդես գալ: «Ոչ, բացարձակ, ես էդ վարչական տարածքի բաժնի պետն եմ եւ ես իմ ծառայությունն եմ կատարել, ու զարմանալու, ինձ թվում ա, ոչ մի բան չկա՝ գլխարկ ա դրել, ակնոց ա դրել։ Գիտե՞ք` քայլում էլ եմ ես, շնչում եմ, հաց եմ ուտում, դրա վրա զարմանալու կարիքը ո՞րն ա, ես չեմ հասկանում․․․ Իմ կողմից սպասարկվող վարչական տարածքում ծառայությունը կատարելու ժամանակ բարեւում եմ վարչապետին, ի՞նչն ա տարակուսանքի առիթը, ես չեմ հասկանում․․․ որտե՞ղ ա գրված, որ ես իրավունք չունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացնելու»:

Կադրերից տպավորություն է ստեղծվել, որ իշխանությանը դիմավորող «մասսովկան» եք ապահովել, մասնակցել եք էդ թատրոնին։ «Չէ, չէ, շատ սխալ տպավորություն է ստեղծվել, ես իմ ծառայությունն եմ կատարելուց եղել, վարչապետն անցնելուց ձեռքով բարեւել ա, ի՞նչ կա դրա մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 537 անգամ
Լրահոս
Թեժ վիճաբանություն՝«Ռոսիա մոլի» դիմաց․«Չխոսաս հետս տենց», «Ես ընգե՛ր չեմ»,«Նայի քեզնից բարձր չգոռամ» (video) Փաշինյանը հիստերիայի մեջ և ի՞նչ սպասել առաջիկա ամիսներին․ Արթուր Խաչիկյան (video) Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Եղվարդում վեճի ժամանակ դանակահարություն է եղել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ինչ եղանակ է սպասվում ԱՄՆ-ում մանկապղծության մեջ մեղադարվող անձը 9 անգամ եղել է Թուրքիայում «Նիկոլը էս իր քայլով փորեց սեփական գերեզմանը․ ինքը էլ իրավունք չունի ապրելու ստեղ»․ գյումրեցի (video) «Նիկոլը էս իր քայլով փորեց սեփական գերեզմանը․ ինքը էլ իրավունք չունի ապրելու ստեղ»․ գյումրեցի (video) Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ լուրջ մտահոգությունները պահպանվում են․ HRW Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Արաղչին հանդիպման նոր վայր և ժամ է հայտնել Իրավիճակն ավտոճանապարհներին ՀՀ-ն պետք է հաշվի առնի` ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի է վերածվել․ Օվերչուկ Ալիև-Փաշինյան ցնծության ֆոնին այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու․ Աբրահամյան Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Ազիզյան Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» ավտոմեքենաները․ կան տուժածներ Փաշինյանի հետ ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ. «Հրապարակ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք…. «Փաստ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am