Շիրակի մարզպետի փոփոխության պատճառը խորհրդարանական ընտրություններն էին
Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինելու է տարածքային կառավարման զարգացման փոխնախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը։ «Այս փոփոխության պատճառը, անշուշտ, խորհրդարանական ընտրություններն են և դրանց ժամանակ ՀՅԴ-ի գրանցած արդյունքները մարզում», - մեկնաբանել է «Ժամանակ»-ը։
