Ավտոբուսի կողաշրջվելուց տուժած երեխաները գնացել էին ծնունդի․ մանրամասներ դեպքից
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղեկացրին, որ միայն մի երեխա է իրենց մոտ գտնվում։ «Երեք երեխա է տեղափոխվել մեզ մոտ, երկուսն արդեն գնացել են տուն, միայն մեկն է հիմա մեզ մոտ՝ 12-ամյա Գևորգ Խալաթյանը, նեյրովիրաբուժական բաժանմունքում է, վիճակը բավարար է, շոկային վիճակ չի եղել, վիճակը նորմալ է»,-տեղեկացրին հիվանդանոցից։ Վթարից տուժած երեխաները՝ այդ թվում Գևորգը, բարեկամներ են և ծնունդի էին գնացել։ «Բոլոր տուժած երեխեքն էլ մերն են եղել, բոլորն էլ մայրիկների հետ են եղել, գնացել էին երեխաներից մեկի ծնունդին՝ Մոնումենտ, հետ վերադառնալուց եղել է դեպքը, բայց հիմա բոլորի վիճակը լավ է, միայն Գևորգն է դեռ հիվանդանոցում, բայց վիճակը նորմալ է, կայուն է։ Թե ինչպես է եղել դեպքը, չգիտեմ, բայց ժողովուրդն ասում են, որ նորմալ վարորդ է եղել, դե վատացել է, բոլորի հետ էլ կարող է լինել»,-ասաց երեխաների հարազատներից մեկը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
