Սահակաշվիլին`Կիևում իշխանությունը փոխելու մտադրության մասին
Նորությունների դաշնային գործակալությունը հայտնում է,որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին իր նպատակն է անվանել Ուկրաինայի ղեկավարությունը փոխելը ու հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ իր դիմակայությունը վերջինի համար տխուր կավարտվի: «Իմ նպատակն է օգնել այս բոլոր մարդկանց։ Ինչպե՞ս օգնել։ Միայն թիմով։ Միայն խորհրդարանական մեծամասնությամբ, նոր կառավարությունով, նոր մարդկանցով։ Ամբողջովին հեռացնելով հին քաղաքական խավը»,- ասել է նախկին նահանգապետը՝Կիևում նախարարների կաբինետի շենքի մոտ իրենց աշխատավարձերը պահանջող «Չերկասիօբլէներգո» ընկերության աշախատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նախազգուշացրել է․ որ նախագահի հետ իր դիմակայությունը «Պորոշենկոյի համար ցավոտ ավարտ կունենա»։
