«Քայլող տիկինը» ոչ մի նոր բան չի ասել

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարություններին:

«Հայաստանում արդեն երկրորդ օրն է, ինչ հայհոյում են Նիկոլի կուսակցության պատգամավորին, որն առաջարկել է մոռանալ այն մասին, թե ով է սկսել պատերազմը, ում պատմական հայրենիքն է Արցախը և ուշադրություն դարձնել ապագային՝ չմոռանալով հայտարարել տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրս բերման և թուրք-ադերբեջանական տանդեմի հետ խաղաղ համագոյակցության հեռանկարի մասին:

Դատելով հայհոյանքների ծավալից՝ բոլորը վրդովված են, սակայն ինչի՞ց: Քայլող տիկինը ոչ մի նոր բան չի ասել. դա Նիկոլի քաղաքական գիծն է, որը նա սկսել է 2.5 տարի առաջ՝ թշնամուց կրթված և կառուցողական գործընկերոջ կերպար ստեղծելով, իսկ պետությունն ու բանակը կերտած գեներալներից՝ հանցագործների և թալանիչների: Վերանայե՛ք փոխխոսնակ Լենա Նազարյանի հարցազրույցը, որում նա պնդում է, որ կորսվածին վերադառնալու փոխարեն պետք է ապրել խաղաղության մեջ: Իսկ թե ում հետ, նիկոլական պացիֆիստները չեն մասնավորեցնում՝ մտքում պահելով Թուրքիան և Ադրբեջանը:

Մենք չենք նկատել, սակայն Արցախի կործանման սկիզբը դարձել է հենց խաղաղասիրության միակողմանի քարոզչությունը, որը սկզբից ևեթ եղել է նիկոլա-սորոսական իշխանության գաղափարախոսության հիմքը: Կրկնվում եմ՝ սկզբից ևեթ. մինչ թշնամին ռմբակոծում էր Տավուշը, տիկին Էրատոն, ծաղկեփունջը ձեռքին, խաղաղասիրություն էր քարոզում, որը հանգեցրեց 5000 զոհերի: Մինչ թշնամին զինվում էր «բայրաքթարներով», Նիկոլի կինը խոսում էր փամփուշտներից զարդ պատրաստելու մասին, Նիկոլը գնում էր Սու-30 կործանիչները՝ չմտածելով դրանց համար սպառազինման մասին, ինչպես նաև հնացած և չկրակող «ՕՍԱ-ԱԿ»-ները: Մինչ Ալիևը հայտարարում էր Սևանը և Երևանը գրավելու մասին, Նիկոլը շարունակում էր դատել Առաջին արցախյան պատերազմի հերոսներին՝ ալիևյան զառանցանքն անպատասխան թողնելով: Քանի դեռ թշնամին Սյունիքի ճանապարհներին տեղակայում է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակները, նիկոլականները վստահեցնում են մարդկանց, որ Շուշին հայկական չէ, իսկ Շուռնուխը ժամանակին գրավել են հենց սյունեցիները: Մինչ Թուրքիան վաճառում է հայկական եկեղեցիները, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ դա չի համապատասխանում երկխոսության մթնոլորտի բարելավմանը: Եվ չեն պարզաբանում, թե ով է պատրաստվում հաստատել այդ երկխոսությունը:

Մենք հասել ենք նրան, որ սոցապահովման նախարարի աթոռին նստած վաշխառուն առանց ամաչելու Ազգային ժողովի ամբիոնից ծաղրում է առանց տանիքի մնացած արցախցիներին՝ հայտարարելով, որ «հետպատերազմական Արցախում չկա որևէ սոցիալական և հումանիտար խնդիր»: Նիկոլականների խնդիրները լուծված են, քանի դեռ նրանք իշխանության գլխին են: Քչերը գիտեն, թե Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածությունների համաձայն՝ փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը: Դա թշնամու հետ խաղաղություն հաստատելու նույն քաղաքականության շարունակությունն է՝ նրան հանձնելով մեր հաղթանակի բոլոր տարրերը, անառակելիորեն կատարելով նրա բոլոր պահանջները: Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է թուրք-ադրբեջանական գործակալների ավազակախմբին, որն ամեն րոպե ոտնահարում է պետական և ազգային շահերը: Եվ միայն մեզանից է կախված՝ որքան թույլ կտանք նրանց հարմարավետ ապրել, առանց խնդիրների»:

դիտվել է 482 անգամ
Լրահոս
2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am