Նիկոլ Փաշինյանն ուզում է փոխել ԱԳ նախարարին․ նրան դուր չի եկել Մոսկվայում Թուրքիայի մասին Այվազյանի կոպիտ հայտարարությունները

«Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ նրանից դժգոհ են՝ ուզում են հանել, կամ ինքն է ուզում հրաժարական տալ։ Սակայն պատճառների մասին ոչինչ չի ասվում։ ԱԳՆ լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ վարչապետ-ԱԳ նախարար տարաձայնությունները սկսվել են դեռևս անցած տարվանից, երբ Այվազյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին մեկնեց Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման։ Դեկտեմբերի 7-ին Այվազյանն ու Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ հայտարարություններ արեցին, պատասխանեցին լրագրողների հարցերին։

Պարզվում է՝ Այվազյանի՝ Թուրքիայի մասին խոսքը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, և նա Այվազյանի վերադարձից հետո շատ սուր խոսակցություն է ունեցել նրա հետ, խիստ դիտողություն արել Թուրքիայի մասին ասածների կապակցությամբ։

Մենք դիտեցինք ասուլիսի տեսագրությունը․ Այվազյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու վերաբերյալ, հիշատակել է 1915թ․ ցեղասպանությունը և թուրքական քաղաքականությունը։ Խոսել է այն մասին, որ Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը մեր հանդեպ, նշել է ֆուտբոլային դիվանագիտությունը, որը տապալվեց Թուրքիայի մեղքով, և անդրադարձել է վերջին պատերազմում նրա խիստ բացասական դերակատարմանը, երբ անմիջականորեն կառավարել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ահաբեկիչներ մատակարարել, ձախողել հրադադարի փորձերը։

Այվազյանն ամփոփել է՝ Անկարան պետք է վերականգնի Հայաստանի և միջազգային հանրության վստահությունը, որպեսզի խոսք գնա միջպետական հարաբերությունների մասին։ Ոչ մի սուտ խոսք կամ չափազանցություն։ Մնում է պարզել, թե այս խոսքն ինչու դուր չի եկել Փաշինյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 957 անգամ
Լրահոս
«Անդրանիկ Քոչարյա՛ն, էսօր գալիս ենք… պատասխանը տալու ես». Անաստաս Իսրայելյան (video) Իրանում ավելի քան 30 մարդու են ձերբակալել Իսրայելի հետ կապեր ունենալու կասկածանքով Խի՞ եք ցավոտ տանում․ մինչև հիմա իմ աշխատած ժամանակվա կառուցվածների լենտերն եք կտրում․ Ղազարյան (video) «Պապիկյա՛ն, բա ինչպե՞ս ես համապատասխան տեղերդ հաստացնում»․ Արմինե Ադիբեկյան (video) Ձեռս թող կոտրվի, եթե ես Փաշինյանին ընտրեմ․ քաղաքացի (video) «Դե ներողություն խնդրի ու ռադդ քաշի»․ արցախցին՝ Փաշինյանին (video) Արմենուհի Կյուրեղյանը նեղը գցեց Վլադիմիր Վարդանյանին (video) «ԱԱԾ տնօրեն, դու տգետ, ոչ պրոֆեսիոնալ ես»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանին Փաշինյանի մասին թուղթ են տվել «Գլուխները պատով են տալիս»․․․ Ալեն Սիմոնյանի բուռն արձագանքը (video) Գետինը մտնե՛ք, հերիք է քոչարյանացվով տառապեք․ Ստեփան Սամվելյան (video) Ընտրությունների ժամանակ գիտենք՝ Նիկոլն ինչ է անելու․․․ քաղաքացիներ (video) «Ի՞նչ է արել Աննան, որ Նիկոլը սկսել է կանանց ու աղջիկների դեմքին թռնել»․ Նարե Սոսե (video) Աննա՛, կարաս «տուտուզդ սեղմես» ու․․․ Արմինե Ադիբեկյան (video) Կեղծ տվյալներով օգտատիրոջ կողմից արցախցիներից գումարներ հափշտակելու փաստով նախաձեռնվել է քրվարույթ․ փաստաբան Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածից կան տուժածներ Հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին, թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել․ The New York Times #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, տո փախածն էլ ես, ծախողն էլ ես, «թուրքն էլ ես»․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Տաքսիստը հափշտակել է օտարերկրացի կնոջ ճամպրուկը․ այնտեղ եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք» և գումար Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում Սամվել Կարապետյանը գիտե՞ք՝ էդ փողերն ինչ կանի․․․ քաղաքացիներ (video) Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին Բաքվի իրականացրած գործողությունները Արցախի ու հայության դեմ հանցագործություն համարու՞մ եք (video) Կարող են թիրախավորվել Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը. Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am