ԱՄՆ-ի ընտրությունների ժամանակ տեղացի ցանցահենները կարող են կանգնած լինել հարձակման հետևում . Պուտին
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ 2016 թվականին ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա ազդեցություն ցուցաբերելու փորձերի հետևում կարող են կանգնած լինել ամերիկացի ցանցահենները։ «Ցանցահենները կարող են լինել՝ որտեղ պատահի։ Նրանք կարող են լինել Ռուսաստանում, Ասիայում, Ամերիկայում, Լատինական Ամերիկայում։ Դա կարող են լինել ամերիկացի ցանցահենները, ովքեր շատ հմուտ և պրոֆեսիոնալ կերպով սլաքն ուղղել են Ռուսաստանի կողմը:Քաղաքական պայքարի ընթացքում նրանց ինչ-որ նկատառումներով հարմար է եղել այդ տեղեկությունը արձակելը: Դա արվել է Ռուսաստանին հղում անելով»,-ասել է նա։
