С-400 համակարգերի մատակարարման հարցը ՌԴ-ն ու Թուրքիան համաձայնեցրել են
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտնել է այն մասին,որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթա-հրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը։ Պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը: « С-400 համակարգերի շուրջ քննարկումներ ընթանում են, բոլոր տեխնիկական հարցերն ավարտվել են, ընթանում է ֆինանսական մասի քննարկումը: Թուրքական կողմը հնարավորություններ է փնտրում ֆինանսներ ստանալու համար: Այդ հարցը քննարկվել է միջկառավարական մակարդակում, քանի որ միայն կառավարությունը կարող է վարկ տրամադրել միջպետական համաձայնագրի հիման վրա: Գիտեմ, որ ՌԴ-ի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունների միջև նման բանակցություններ տարվել են, բայց ինչով է ավարտվել՝ չգիտեմ»,- ասել է Չեմեզովը:
