Սեւանա լճից դուրս են բերել անհետացած ձկնորսներից մեկի դին
Սեւանա լճից դուրս են բերել երեկ անհետացած ձկնորսներից մեկի՝ Ծովագյուղի բնակիչ, 1955 թվականին ծնված Կոլյա Սիմոնյանի դին,ասել է Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ Գարսեւան Միրիբյանը:
«Առավոտվա ժամը 06.05-ին ձկնորսները Փամբակ գյուղի ուղղությամբ՝ ափից 2,2 կիլոմետր հեռավորությամբ, Սեւանա լճից դուրս են բերել Ծովագյուղի բնակիչ, 1955 թվականին ծնված Կոլյա Սիմոնյանի դին: Իսկ ահա ՀՀ ԱԻՆ Գեղաքրքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները շարունակում են որոնել անհետացած մյուս քաղաքացուն՝ 1957 թվականին ծնված Սուրիկ Ասմարյանին»:
