Իմ քայլի պատգամավոր Անուշ Բեղլոյանը կհրավիրվի՞ ԱԱԾ․ որոշում է Նիկոլը


Իշխող խմբակցության հերթական ազգադավ ներկայացուցիչ, «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, արել է թրքահաճո, հակահայ, դավաճանական հայտաարություն։«Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է Արցախը, որովհետեւ, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին եւ գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, եւ դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:
Պատգամավորուհին անդրադարձել է նաև Հայաստանում հնչող, իր բառերով «ազգայնական և ռեւանշիստական», հայտարարություններին, նշելով․ «Հայաստանը դեմոկրատական երկիր է, որտեղ կան տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական, տարբեր շահեր հետապնդող խմբեր, որոնք կարող են հայտարարել այն, ինչ ուզում են:
Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում են իշխանությունները, ՀՀ ԱԳՆ֊ն, ԱԺ֊ն, իշխող կուսակցությունը և Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռեւանշիզմը և բոլոր տեսակի ռազմական լուծումները, որոնք ուղղված են վրեժխնդրությանը, այն չեն, ինչ ցանկանում է Հայաստանը և հայ ժողովուրդը։ Դիտարկելով հայկական ԶԼՄ-ները՝ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, թե սա մեր իշխանությունների դիրքորոշումն է, ինչը բնավ այդպես չէ։ Կոչ եմ անում հետեւել միայն պաշտոնական աղբյուրներին»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի թիմակցի՝ կարևոր է ընդունել ռուս խաղաղապահների ներկայության փաստը․ «Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է փորձենք օգտագործել այդ ժամանակը, որպեսզի հավաստիանանք, որ հայերը և ադրբեջանցիները, եթե նրանք ցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կսովորեն ապրել խաղաղության մեջ, կապահովվեն անվտանգ կյանքի պայմաններ և կձևավորվի վստահություն միմյանց նկատմամբ։ Կախված այդ ջանքերի հաջողությունից՝ մենք կամ ևս 5 տարով կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր տարածաշրջանում, կամ կունենանք խաղաղ և կայուն տարածաշրջան գալիք տարիների համար»,- ասել է Անուշ Բեղլոյանը։
Ազգային շահի և արժանապատվության հանդեպ նման թշնամական գնահատկանների և հակառակորդ պետությունների քաղաքական շահերն սպսասարկող քարոզչության համար ՀՀ հատուկ ծառահությունները պարտավոր են պատգամովր Անուշ Բեղլոյանին անհապաղ հրավիրել ԱԱԾ և բացատրություն պահանջել նրանից։ Մասնավորապես պարզել, թե Բեղլոյանը «Пограничная ZONA» կոնֆերանսի ժամանակ հնչեցևրել է իր անձնակա՞ն, թե՞ քաղաքական թիմի տեսակետը։ Եթե նա արտահայտել է անձնական կարծիք, ապա ի՞նչ իրավունքով է հղում արել իշխանության և վարչապետի աշխատակազմի վրա։ Հակառակ պարագայում, եթե Բողլոյանը իրավասու է եղել ներկայացրել իշխանության կարծիքը, ապա պետք է ընդունել, որ նրա շուրթերով խոսել է անձամբ դավաճան Նիկոլ Փաշինյանը՝ հերթական անգամ ապացուցելով իր թուրքական պրոյեկտ լինելու անհերքելի իրողությունը։ Այս պարագայում ևս անվնատգության մարմինները պարտավոր են պահպապանել ՀՀ պետական շահը՝ սահմանադրությանը համապատասխան ապացուցելով հնարավոր պետական դավաճանության փաստը։
Այլապես Նիկոլ Փաշինյաննը պարտավոր է առնվազն պահանջել, որ Անուշ Բեղլոյանը զրկիվի պատգամավորական մանդատից և պատասխան տա հայ ժողովրդի և հայոց պետականության ազգային շահերի դեմ հանդես գալու և ՀՀ պատգամավորի բարձր կոչումը միջազգային հարթակներում արատավորելու համար։
Հայկ Դավթյան

 

դիտվել է 9888 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am