Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթված է ստացել (video)
Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի ինքնազգացողությունը գիշերը վատացել է և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Մեր տեղեկություններով բժշկական հետազոտություններ անցկացնելուց հետո ստենդավորել են բռնցքամարտիկի սրտի երկու անոթները: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը կայուն լավ է:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հակոբկոխյանը ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի շրջանակներում, երբ քաղաքացիները փորձել էին մտնել Կառավարության շենք, այնուհետև ազատ արձակվել:
