Հայկական և թուրքական նախագծերի պայքարը

Նիկոլ Փաշինյանն ուզում է հերթական հակապետական քայլին գնալ՝ անցկացնել արտահերթ ընտրություններ` իր վարչապետության պայմաններում։

Արտահերթ ընտրություններ պահանջում է նաև Հայրենիքի փրկության շարժումը, սակայն մինչև այդ, ըստ միասնական ընդդիմության, պետք է հեռացվի Նիկոլը, վերանա անիշխանությունը, Վազգեն Մանուկյանի վարչապետությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, կառավարվի հետպատերազմական վիճակը, երկրում հաստատվի կայունություն, նախապատրաստվեն արտահերթ ընտրությունները և առնվազն մեկ տարի անց տեղի ունենան արտահերթ ընտրություններ։

Վազգեն Մանուկյանը դեմ է Նիկոլի վարչապետությամբ ու հապշտապ արտահերթ անցկացնելուն։ Նա գտնում է, որ պետք է ժողովրդի ճնշմամբ հեռացնել Նիկոլին, հետո նոր անցնել մյուս քայլերին։ Սա քաղաքական, ողջամիտ և անցնցում տարբերակ է։

Այսօրվա վիճակով արտահերթի գնալը նշանակում է է՛լ ավելի խորացնել քաոսը։ Նիկոլը հրաժարականի փոխարեն արտահերթի գնալով փորձում է իր կաշին փրկել։ Նա գիտի, որ գրեթե զրոյական վարկանիշ ունի, բայց հույս ունի ընտակեղծիքների միջոցով քերել որքան հնարավոր է ձայն, որպեսզի խուսափի պատերազմի արդյունքների համար պատասխան տալուց։

Նիկոլին արտահերթ ընտրությունների դրդում են նաև արևմտաթուրքական ուժերը՝ «թավշյա» իշխանության փայատերերը։ Նպատակն աշխարհաքաղաքական է, ավելի կոնկրետ՝ հակառուսական ու հակաիրանական։

Թուրքերն ու ամերիկացիներն արցախյան դավադիր պատերազմից հետո ձգտում են Հայաստանում ռեաբիլիտացնել տեղական «Նավալնիին»՝ Նիկոլին, որպեսզի այդպիսով օգնեն ռուս Նավալնիին սեպտեմբերին կայանալիք ՌԴ պետական դումայի ընտրություններից առաջ։ Ըստ այդմ՝ եթե Հայաստանում մինչև սեպտեմբերի տեղի ունենան արտահերթ ընտրություններ ու դեռ մի բան էլ Նիկոլին հաջողվի կեղծիքներով «խփել» ցանկալի տոկոսները, ապա դա միանշանակ թուրքական նախագծի շրջանակներում է լինելու և հանգեցնելու է Հայաստանի ֆիզիկական ոչնչացմանը։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս դեմ է Նիկոլի վարչապետությամբ ու այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելուն, սակայն եթե այն այնուամենայնիվ տեղի ունենա, ապա ինքն անպայման մասնակցելու և կրելու է։

Քոչարյանի մասնակցությամբ արտահերթի անցկացումն ակնհայտորեն երկբևեռ քաղաքական դաշտ է ձևավորելու։ Մրցելու են հայկական ու թուրքական նախագծերը։ Հաղթանակի, խաղաղության ու բարեկեցության խորհրդանիշը մրցելու է պատերազմի, պարտության և վատ կյանքի խորհրդանիշի հետ։ Ի դեմ Քոչարյանի ու Փաշինյանի անուղղակիորեն մրցելու են նաև ռուսներն ու սորոսաթուրքական ուժերը։

Նիկոլը, Էրդողանի ու Ալիևի, աջակցությամբ փորձելու է կեղծել որքան հնարավոր է ու վերարտադրվել։ «Հպարտ» քաղաքացու ականջներից փորձելու են կախել «հեսա թուրքական ճանապարհները բացվեն ու լավ կապրենք» մակարոնեղենը։ Իսկ այն որ թուրքերն ու ադրբեջանցիները տարբեր ձևերով աջակցելու են Նիկոլին, որպեսզի Արցախից հետո նաև Հայաստանը սկուտեղի վրա ստանան, չեն էլ թաքցնում։ Համացանցային բոլոր հարթակներում Նիկոլին ամենակատաղի ձևով պաշտպանում են ադրբեջանական օգտատերերն ինչպես Հայաստանի, այնպես էլ դրսի վիրտուալ քննարկումներում։

Ռ․ Քոչարյանն առաջնորդվելու է հայկական նախագծով, ինչը ենթադրում է հետպատերազմական վիճակի կառավարում, արժանապատիվ խաղաղության հաստատում, բանակի վերականգնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հարցով բանակցությունների վերականգնում, հայ–ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի վերականգնում, բարեկամ երկրների հետ կապերի վերահաստատում, Հայաստանի փլուզված իմիջի վերականգնում, տնտեսության գահավիժման, կանգնեցում, ներդրումներ, տնտեսական աճ, բիզնս միջավայրի աշխուժացում, մարդկանց սոցիալական վիճակի բարելավում, հանրային մթնոլորտի ապաթունավորում, պատերազմի արդյունքների քննություն և իրավաքաղաքական գնահատական։

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա անկախ ընտրություններին մասնակցելու ձևաչափից՝ նրանք պետք է որոշեն՝ տեղավորվում են հայկակա՞ն, թե՞ թուրքական նախագծի մեջ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 388 անգամ
Լրահոս
«Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am